Մասնագետ․ Սննդակարգը կարող է կանխարգելել հիշողության հետ խնդիրները

9 հոկտեմբերի, 2017  20:29

Ճիշտ  սննդակարգը կարող է օգնել խուսափել հիշողության հետ կապված խնդիրներից, վստահեցնում է Հելսինկիի համալսարանի դիետոլոգ եւ հետազոտող Սատու Յուվյակորպին։ Նրա խոսքով՝ մթերքները, որոնք մենք օգտագործում ենք ուղղակիորեն ազդում են աղիքային ֆլորայի վրա, իսկ նեյրոմեդիատորների միջոցով՝ ուղեղի եւ զգացմունքերի։ Միեւնույն ժամանակ սխալ դիետան կարող է վատ անդրադառնալ ուղեղի աշխատանքի վրա։

Հիշողության խնդիրներից խուսափելու համար Սատու Յուվյակորպին խորհուրդ է տալիս․

Պարբերաբար ձուկ ուտել

«Սննդակարգում ձկան հաճախակի օգտագործումը ուղղակիորեն կապված է հիշուղության վատթարացման վտանգի նվազեցման հետ»,-նշել է Յուվյակորպին։

Նրա խոսքով՝ ձկան մեջ պարունակվող Օմեգա-3 ճարպային թթուները բջջային թաղանթն ավելի փափուկ են դարձնում, բարելավում են ազդակների փոխանցման գործընթացը եւ նվազեցնում են նյարդային մանրաթելերի բորբոքման ռիսկը։

Հետեւել միջերկրածովյան սննդակարգին

Միջերկրածովյան սննդակարգը, մասնագետի խոսքով, օգտակար է ուղեղի աշխատանքի համար եւ նվազեցնում է դեպրեսիայի եւ հիշողության հետ խնդիրների առաջացման վտանգը։

Միջերկրածովյան սննդակարգի հիմքը կազմում են  ձիթապտղի յուղը, բուսական սնունդը, հացահատիկեղենը, լոբազգիները, սերմերը, ձուկը, սպիտակ միսը եւ ալկոհոլի քիչ քանակությունը։

Հետեւել Mind սննդակարգին

Mind սննդակարգը միջերկրածովյան եւ բարձր ճնշման հետ կապված հիվանդությունների բուժմանն ուղղված դիետաների համադրությունն է։ Այս սննդակարգը, որ ներառում է հատապտուղներ, մուգ կանաչ տերեւներ ունեցող բանջարեղեն, հացահատիկեղեն, լոբազգիներ, ընդեղեն եւ ձիթապտղի յուղ, նաեւ արդյունավետ է համարվում Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար։

Խմել սուրճ, թեյ եւ կակաո

Դիետոլոգի խոսքով՝ այս ըմպելիքները կարող են դրական անդրադառնալ ուղեղի աշխատանքի վրա եւ նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։ Համարվում է նաեւ, որ կակաոն եւ մուգ շոկոլադը լավացնում են ուղեղի արյան շրջանառությունը, սակայն դրանք չարժե չարաշահել․ խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2.5 գրամ մուգ կակաո կամ 10 գրամ 70-տոկոսանոց շոկոլադ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի