• Latest news

Չափավոր քաղցածությունը երկարացնում է կյանքը․ հետազոտություն

28 հոկտեմբերի, 2017  13:45

Պարբերական քաղցածությունը լավացնում է բջիջներում էներգետիկ փոխանակության պրոցեսները , պարզել են Բոսթոնի Տ․Խ․ Չանի անվան հանրային առողջության հարվարդյան դպրոցի գիտնականները։ Հետազոտողները ուսումնասիրել են օրգանիզմում Caenorhabditis elegans նեմատոդների փոխանակման պրոցեսները ու հանգել այն եզրակացության, որ ծերացման պատճառներից մեկը միտոխոնդրիալ ցանցերի գործունեության խախտումն է, որոնք պատասխանատու են ֆիզիոլոգիական կարգավորման ու էներգետիկ փոխանակության կարեւոր մեխանիզմների համար։ Ժամանակի ընթացքում այդ ցանցերը շարքից դուրս են գալիս ու սկսում են արտադրել ազատ ռադիկալներ, որոնք թունավորում են բջիջներն ու խախտում մետաբոլիզմը։ Այդ գործընթացը, մասնավորապես, տարիքային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է։

Կենսաբանները պարզել են, որ գործածվող կալորիաների քանակության նվազումը դրական է անդրադառնում միտոխոնդրիալ ցանցերի ակտիվության վրա ու թույլ է տալիս, որ դրանք երկար ժամանակ «լավ վիճակում» մնան։ Այսպիսով, չափավորը քաղցածությունը դանդաղեցնում է տարիքային փոփոխություններն ու ավելացնում կյանքի տեւողությունը, համարում են գիտնականները։

«Մեր հայտնագործությունները նոր հնարավորություներ են բացում նրանց համար, ովքեր զբաղվում են տարիքային հիվանդությունների կանխարգելման հարցերով»,- պատմել է գիտնականների թիմի ղեկավար Հեզեր Վեյրը։ Նրա խոսքով հաջորդ փուլում իրենք պետք է որոշեն, թե քաղցածությունը որքանով ուժեղ է ազդում կաթնասունների միտոխոնդրիալ ցանցերի «առաձգականության» վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է