• Latest news

Յոգուրտն օգնում է ավելի արագ նիհարել․ գիտնականներ

2 նոյեմբերի, 2017  11:55

Յոգուրտի (առանց շաքարի ու բուրավետ նյութերի) ու պրոբիոտիկներ պարունակող այլ մթերքների ամենօրյա գործածումը երեք շաբաթվա ընթացքում կարող է օգնել նիհարելուն, հավաստիացնում են նորվեգացի դիետոլոգները։

Նրանք պարզել են, որ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում կանոնավոր կերպով յոգուրտ օգտագործելը օգնում է ազատվել ավելի քան 600 գրամ ավելորդ քաշից; Պրոբիոտիկները, որոնք պարունակվում են յոգուրտի մեջ, հագեցած են կենդանի բակտերիաներով, որոնք որոշ գիտնականների կարծիքով շտկում են աղիներում առկա դիսբալանսը, ինչի հետեւանքով կալորիաների ավելորդ քանակության կուտակումներ են տեղի ունենում ու դրանք վերածվում են ենթամաշկային ճարպի։

Հետազոտողներն ուսումնասիրել են ճարպակալումով տառապող 957 մեծահասակների, որոնք ընդունել են պրոբիոտիկներով սննդային հավելումներ՝ 3-ից 12 շաբաթ շարունակ։ Նրանց բոլորին հաջողվել է նկատելիորեն նվազեցնել մարմնի զանգվածը, նաեւ մի քիչ բարելավել մարմնի զանգվածի գործակիցը, որը չափում է օրգանիզմում ճարպի պարունակությունը՝ քաշի ու հասակի հարաբերակցության հիման վրա։ Պրոբիոտիկների ընդունման երեք շաբաթվա կուրսը թույլ է տվել մարմնի զանգվածի գործակիցը նվազեցնել 0․27 գ/քառ․ մ –ով։ Նաեւ նկատվել են փոփոխություններ օրգանիզմում ճարպի տոկոսային հարաբերակցության մեջ։ Այն հաջողվել է նվազեցնել 0․6 տոկոսով։

Հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ պրոբիոտիկներով սննդային հավելումների նույնիսկ կարճաժամկետ ընդունումը դրական է ազդում ավելորդ քաշից ազատվելու վրա ։ Սակայն անհրաժեշտ են նոր հետազոտություններ, որոնք կհաստատեն այդ հետազոտության արդյունքները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել