• Latest news

Ձմռանն ինչպիսի՞ մթերքներ է խորհուրդ տրվում սննդակարգին ավելացնել

23 նոյեմբերի, 2017  10:40

Աշնանանյին-ձմեռային ժամանակաշրջանում ուժերի անկման, քնկոտության եւ վատ տրմադրության հետ շատերն են բախվում: Դիետոլոգ Սոնի Նարանգի կարծիքով՝ ինքնազգացողությունը բարելավելու համար անհրաժեշտ է հրաժարվել տապակած, յուղոտ կերակուրներից եւ սննդակարգին ավելացնել որոշակի մթերքներ:

Քունջութ

Դիետոլոգը խորհուրդ է տալիս սովորական քաղցրեղենը փոխարինել եղեգնաշաքարի հետ քունջութից պատրաստված կոզինախով: Քունջութը  հակաօքսիդանտների հրաշալի աղբյուրը է, իսկ եղեգնաշաքարը նվազեցնում է երկաթի պակասի վտանգը: Կենսական ուժերի ընդհանուր անկման ֆոնին այս քաղցրեղենը սննդակարգի հոյակապ լրացում կլինի:

Բանջարեղեն եւ մրգեր

Անչափ կարեւոր է, որ օրգանիզմը կանոնավոր С եւ А վիտամիններ ստանա: Դրանք ամրացնում են իմունիտետը, պահպանում տեսողությունն ու մաշկը: Ուշադրություն դարձրեք նարինջին, գազարին կամ գուավային:

Օմեգա-3

Վուշի խարկած կամ մանրացված սերմերը դդմի սերմերի կամ ընկույզի հետ կապահովեն Օմեգա-3-ի բավարար չափաբաժին: Իսկ այս թթուն անհրաժեշտ է օրգանիզմի առանցքային համակարգերի նորմալ աշխատանքի համար:

Ընկուզեղեն

Դիետոլոգի պնդմամբ՝ աշնանային-ձմեռային սննդակարգում պետք է լինի ընկույզի ցանկացած տեսակ: Օրինակ՝ կեշյուի (հնդկական ընկույզ) մեջ Е վիտամին շատ է պարունակվում, որն օգնում է առողջությունը ոչ միայն ներսից պահպանել, այլեւ դրսից: Е վիտամինը չափազանց օգտակար է մաշկի համար, որը ցրտի պատճառով սթրեսի է ենթարկվում:

Բանջարեղենով ձվածեղ

Բանջարեղենով ձվածեղը սպիտակուցի եւ բուսական հակաօքսիդանտների օպտիմալ համակցություն է: Լավ ընտրություն է ձմռան համար:

Դարչին

Դիետոլոգն առաջարկում է որպես իդեալական քաղցրեղեն դարչինով կարկանդակը, սակայն ցանկալի է այն տանը պատրաստել՝ ճշգրիտ իմանալու համար, թե ինչ բաղադրամասեր է պարունակում: Դարչինը ոչ միայն համեղ է, այլեւ ամրացնում է իմունիտետը եւ էներգիայի հոսք ապահովում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է