Մանկաբույժի խորհուրդներ. Երեխայի առողջությունն ամրապնդելու 3 կարեւոր կանոն

7 դեկտեմբերի, 2017  14:19

Ժամանակակից յուրաքանչյուր ծնող անհանգստանում է իր երեխաների առողջության համար, սակայն ոչ բոլորը բավարար տեղեկատվություն ունեն, թե ինչ է պետք անել երեխայի առողջության պահպանման ու ամրապնդման համար:

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի իմունային կանխարգելման բաժանմունքի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում որոշ խորհուրդներ է տվելայն մասին, թե ինչի վրա պետք է ծնողներն ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան առողջ մեծանա:

Կրծքով կերակրում

Մասնագետը նշել է, որ կրծքով կերակրումը շատ կարեւոր է երեխայի առողջության համար: Համարվում է, որ ցանկացած կնոջ կրծքի կաթը համապատասխանում է հենց իր երեխայի օրգանիզմին: Այն ոչ միայն առանձնահատուկ կապ է ստեղծում երեխայի ու մոր միջեւ, այլ նաեւ նրա համար պաշտպանություն է ապահովում մի շարք հիվանդություններից:

Մարինե Կիրակոսյանը նաեւ նշել է, որ Հայաստանում վերջին ժամանակներում ավելի շատ են գիտակ ծնողները, որոնք լավ հասկանում են կրծքով կերակրման կարեւորությունը: Վիճակագրությունը նույնպես հաստատում է դա. Հայաստանում 2015-ին անցկացված  ժողովրդագրական ու առողջապահական հարցերով հետազոտության տվյալների համաձայն՝ մինչեւ 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշը բարձրացել է մինչեւ 45 տոկոս ( 2010-ին կազմել է 35 տոկոս):

Լիակատար քուն

Լիակատար քունը նույնպես անհրաժեշտ է երեխայի օրգանիզմի ճիշտ աճի ու զարգացման համար, այդ պատճառով երեխան պետք է քնից հագենա: Քնի համար անհրաժեշտ ժամերի քանակը կախված է երեխայի տարիքից: Սակայն ցանկալի է, որ երեխաները պառկեն քնելու ոչ ուշ, քան երեկոյան ժամը 9-ին: Մասնագետը նշել է, որ դա ամենալավ ժամանակն է, որը համապատասխանում է երեխայի օրգանիզմի ներքին կենսառիթմին: Եթե քնելու ժամը խախտվում է, խանգարվում են նաեւ կենսառիթմերը եւ քունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա:

Ճիշտ սննդակարգ

Հայաստանում շատ ծնողներ մեծ ուշադրություն են դարձնում երեխայի սննդի քանակի վրա: Նրանք վախենում են, որ երեխաները սոված կմնան: Սակայն, ինչպես նշում է մասնագետը, ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել սննդի որակի վրա: Մակարոնի եւ հացի մեծ քանակությունը չի կարող երեխայի օրգանիզմն ապահովել վիտամինների ու հանքային նյութերի անհրաժեշտ քանակով, այլ միայն ածխաջրերով ու կալորիաներով: Անհրաժեշտ սննդարար նյութերը օրգանիզմը կարող է վերցնել մրգերից, բանջարեղենից, ոչ ճարպոտ մսից եւ հատիկավորների շիլաներից:

Վերջերս Հայաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այստեղ մինչեւ 5 տարեկան անբավարար հասակ ունեցող շատ երեխաներ կան: Այդ խնդիրը առջին հերթին կապված է ոչ թե գենետիկայի, այլ հենց երեխայի սնուցման հետ, պնդում են մասնագետները: Եթե երեխայի օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ բոլոր սննդային նյութերը, նրա աճը դանդաղում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի