Բրոկոլիից յոգուրտը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից

13 հունվարի, 2018  18:21

Բրոկոլիից յոգուրտը կարող է կանխել աղիների քաղցկեղի զարգացումը եւ նույնիսկ օգնել դրա բուժմանը, պնդում են National University of Singapore-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ բրոկոլիից պատրաստված յոգուրտը լաբորատոր մկների մոտ քաղցկեղը վերացնում է 75 տոկոսով, ինչպես նաեւ աղիների քաղցկեղի բջիջների 95 տոկոսից ավելին, որոնք լաբորատորիայում են աճեցվել: Բրոկոլին սուլֆարան քիմիական նյութ է պարունակում, որը պայքարում է քաղցկեղի դեմ, իսկ յոգուրտը պրոբիոտիկներ ունի, այսինքն՝ բակտերիաներ, որոնք թույլ են տալիս պահպանել ստամոքսում եւ աղիներում միկրոօրգանիզմների բնական հավասարակշռությունը:

Հետազոտողները կարծում են, որ բրոկոլիի հիմքով յոգուրտը աղիների քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց է, որը կարելի է օգտագործել նաեւ այն կանխարգելելու, ինչպես նաեւ վիրահատությունից հետո օրգանիզմում մնացած քաղցկեղային բջիջները հեռացնելու համար:

Հետազոտության ընթացքում գիտնականները բակտերիայի անվնաս տեսակ են ստեղծել, որն աղիներում է պարունակվում: Գենետիկ տեխնիկաների միջոցով նրանք այն պրոբիետիկի են վերամշակել, որը միացել է աղիների քաղցկեղի բջիջների մակերեւույթին եւ ֆերմենտ է արտադրել՝ բրոկոլիում եւ այլ խաչածաղկավոր բանջարեղենում պարունակվող պոտենցիալ հզոր հակաքաղցկեղային ագենտի փոխարկվելու համար:

Թեստերի ընթացքում այս նյութը սպանել է աղիների քաղցկեղի գրեթե բոլոր բջիջները, որոնք լաբորատորիայում են աճեցվել: Այնուհետեւ, հուրախություն հետազոտողների, յոգուրտի եւ բրոկոլիի համակցությունը ոչնչացրել է աղիների քաղցկեղ ունեցող մկների ուռուցքների 75 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի