• Latest news

Ինչո՞ւ է փակ «Ինտերորթո» պրոթեզավորման կենտրոնը

30 հունվարի, 2018  21:08

Երեւանի  «Ինտերորթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը տարեսկզբից փակ է։ Օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի հիվանդները նամակ են ուղղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, նաեւ ուզում են բողոքի ակցա կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ Կենտրոնը նորից բացվի։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Գինոսյանը պարզաբանեց, որ Կենտրոնը փակվել է, քանի որ իրենք պարտվել են 2018-ի համար անցկացված տենդերում։ «Մենք մասնակցել ենք այդ տենդերին, բայց ազդրի պրոթեզների մասով մեկ այլ ձեռնարկություն է հաղթել (Պրոթեզոօրթոպեդիկ), որն ավելի ցածր գին է առաջարկել։ Մեզ թույլատրել են անել միայն սրունքային պրոթեզներ, բայց դրանց պահանջարկն  այնքան քիչ է, որ Կենտրոնը չի կարող այդ գումարներով գոյատևել»,- ասել է նա։ Բժիշկն անհեթեթ է համարում այն իրավիճակը, երբ պրոթեզների մի տեսակը պատվիրում են մի ձեռնարկությունում, իսկ երկրորդ տեսակը՝ մեկ այլ, քանի որ լինում են դեպքեր, երբ հիվանդին պետք են պրոթեզի երկու տեսակները, ու այդ դեպքում անհասկանալի է, թե ով է պատասխանատու այդ հիվանդի առողջության համար։

Անհասկանալի է նաև այն, թե ինչպես է լուծվելու Մկրտիչ Գինոսյանի կողմից մինչ այդ պատրաստված պրոթեզների վերանորոգման կամ դրանք փոխելու հարցը։

Օրթոպեդի խոսքով՝ Կենտրոնը միայն պետպատվերով է աշխատում, վճարովի ծառայություններ չունի, դրա համար էլ ֆինանսավորման բացակայության դեպքում միակ ելքը փակվելն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել