• Latest news

Ինֆորմացիա կա, որ դեղատոմսերը դեղատների դիմաց գրում տալիս են. դեղատոմսերի ներդրման կարգի մասնակի կասեցման որոշումն ընդունվեց

6 մարտի, 2018  17:43

Վարչապետը հորդորում է ուշադիր լինել դեղատոմսերի խնդրին: «Խնդրում եմ ուշադիր եղեք, ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են: Եվ դրա համար լրացուցիչ վճար կա։ Շատ ուշադիր եղեք, որպեսզի դա բուտաֆորիա չդառնա»,- կառավարության այսօրվա նիստում դիմելով առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին՝ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ներկայացնելով կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման մասնակի կասեցման նախագիծը՝ Սամվել Մարգարյանը նշել է, որ N 1402-Ն որոշումով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա, պարտադիր պետք է դուրս գրվեին դեղատոմսով։

«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց, որի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը։ Հոգեմետ եւ հակաբիոտիկ դեղերի համար դեղատոմսերը ներդրվել են մարտի 1-ից, հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, եւ արդեն հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դեղերի ամբողջ ցանկի վրա»,- ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է