• Latest news

Առողջապահության նախարարը նորից անպատասխան է թողել լրագրողների հարցերը

15 մարտի, 2018  13:37

Առողջապահական տեսչական մարմինը աշխատում է այդ ուղղությամբ, եւ վարչապետին կզեկուցվեն արդյունքները։ Հենց որ վարչապետին կզեկուցվեն արդյունքները, նույն արդյունքները կզեկուցվեն ձեզ։  Այս մասին մարտի 15-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին  հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր անցած նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքին այն մասին, որ դեղատոմսերը գրվում են հենց դեղատների առաջ։

Այն հարցին՝ արդյոք նորմալ է, որ ԱՆ-ն տեղյակ չէ ու այդ մասին վարչապետն է նախազգուշացնում, Լեւոն Ալթունյանը չի պատասխանել, հարցնելով, արդյոք կան ուրիշ հարցեր։ Երբ լրագրողները պնդել են, որ նա պատասխանի տվյալ հարցին, նախարարը պարզապես հեռացել է ՝ անպատասխան թողնելով նաեւ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մասին հարցը։

Հիշեցնենք, որ կառավարության անցած նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին, կոչ էր արել ուշադիր լինել, քանի որ տեղեկություններ կան, որ դեղատոմսերն արդեն գրվում են հենց դեղատների առաջ, ընդ որում լրացուցիչ վճարի դիմաց։

Ինֆորմացիա կա, որ դեղատոմսերը դեղատների դիմաց գրում տալիս են. դեղատոմսերի ներդրման կարգի մասնակի կասեցման որոշումն ընդունվեց

Ինչ վերաբերում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնին, ապա օրերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ կենտրոնը կարող է փակվել։ Կլինիկայի ու համանուն  դեղամիջոցի ապագայի հարցը քննարկվել է Հանրային խորհրդում։

«Արմենիկում» հիվանդանոցը կփակվի՞. Հանրային խորհրդում քննարկել են դեղի եւ կլինիկայի ճակատագիրը 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է