• Latest news

Մենք ուզում ենք տեսնել նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած առաջատար. բժիշկները դեմ են Մարգարյանի՝ նախարար նշանակվելուն

11 մայիսի, 2018  13:33

Բժշկական հանրությունը չի ցանկանում նախարարի պաշտոնում տեսնել նախկին կառավարության ներկայացուցիչ Սամվել Մարգարյանին: Ոլորտի առաջատարը, հայ բժիշկների կարծիքով, պետք է լինի թարմ եւ «նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած» մարդ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում գրել է ՀՀ ԱՆ Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար, կ.գ.թ. Դավիթ Գրիգորյանը:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Պարոն Վարչապետ

Այսօր առավոտյան մի շարք ԶԼՄ-ներից տեղեկացա որ Առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում եք Սամվել Մարգարյանին, ինչը իմ և իմ գործընկերների համար զարմանալի է եթե չասեմ ավելին: Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հիշացնել.

  1. Սամվել Մարգարյանը մեր պացիենտներին անվանեց կլիենտ և ցանկություն ունի, որ մենք նրանց վերաբերվենք բացառապես որպես եկամուտ բերող տարրի:
  2. Մարդ, ով չունի բժշկական կրթություն և երկար ժամանակ առողջապահության ոլորտում աշխատելով ձեռք չբերեց բժշկին բնորոշ հոգեբանական և բարոյական հատկանիշներ:
  3. Մարդ, ով երկար տարիներ եղել է «Ինգո Արմենիա» մասնավոր ապահովագրական ընկերության ֆինանսական տնօրենը և գալով պաշտոնի լուծարել է` Պետական Առողջապահության Գործակալությունը, պետական պատվերի գումարների հոսքը ուղղելով հիմնականում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցով բուժ կազմակերպություններին: Ի միջայլոց, նաև ուշադրություն դարձրեք, թե ինչքանով է աճել «Ինգո Արմենիա» ընկերության պետական պատվերի ծավալը նրա և Լ. Ալթունյանի պաշտոնավարման ընթացքում: Հիշեցնեմ, որ Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ընկերության սեփականատերն է:
  4. Մարդ, որի անգրագետ և կյանքից կտրված որոշումների շնորհիվ նաև հաղթեց մեր թավշյա հեղափոխությունը. մասնավորապես դեղատոմսերի հետ կապված խայտառակ իրավիճակը առաջացրեց հասարակ մարդկանց բուռն դժգոհությունը, որը նկատել էր նույնիսկ Կարեն Կարապետյանը:

ԵՎ վերջապես, Դուք մեզ ոգևորեցիք դուրս գալ փողոց, քաղաքացիական անհնազանդության քայլերի դիմել և հիմա առաջարկում եք, որ մեր ոլորտը ղեկավարի նախկին «պիժոնների» կառավարության վառ ներկայացուցիչը: Մենք ուզում ենք տեսնել թարմ, արհեստավարժ և նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած, ոլորտի առաջատար:

Այս նամակ խնդրանքը գրել եմ իմ և մեր կենտրոնի բոլոր բժիշկների անունից, նաև կարող եմ կազմակերպել ստորագրահավաք, հարցնելով ամբողջ Հայաստանի բուժ աշխատողների կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Հարգանքներով՝

ՀՀ ԱՆ Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար կ.գ.թ. Դավիթ Գրիգորյան»:

Բազմաթիվ բժիշկներ գրառման մեկնաբանություններում նշել են, որ համամիտ են իրենց գործընկերոջ հետ եւ չէին ցանկանա նախարարի պաշտոնում տեսնել Սամվել Մարգարյանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել