• Latest news

6 օգտակար մթերք, որոնք չարժի ուտել դատարկ ստամոքսով

17 մայիսի, 2018  10:35

Որոշ մթերքներ, չնայած իրենց օգտակարությանը, խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը․

Յոգուրտ

Կաթնաթթվային մթերքներն օգտակար են իրենց պարունակած բակտերիաների շնորհիվ։ Բայց եթե յոգուրտ կամ կեֆիր խմեք դատարկ ստամոքսով, դրանց օգտակարությունը շատ քիչ կլինի, քանի որ ստամոքսահյութը, ամենայն հավանականությամբ, կոչնչացնի բակտերիաների մեծ մասը։ Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս յոգուրտը գործածել ուտելուց 30-40 րոպե հետո։

Սուրճ

Սուրճը ստիմուլացնում է ստամոքսը, ստիպելով, որ այն ավելի շատ թթու արտադրի։ Դատարկ ստամոքսով սուրճ խմելու սովորությունը լրջորեն բարձրացնում է այրոցի ու ստամոքսի լորձաթաղանթի վնասման հավանականությունը, բացի դրանից հանգեցնում է սերոտոնինի արտադրության նվազմանը՝ նպաստելով դեպրեսիվ տրամադրության առաջացմանը։

Լոլիկ

Դատարկ ստամեքսով լոլիկ ուտելը բարձրացնում է թթվայնությունը՝ լոլիկում մեծ քանակությամբ դաբաղանյութերի պարունակության պատճառով։ Արդյունքում բարձրանում է  աղեստամոքսային տրակտի հիվանդությունների՝ գաստրիտի, պանկրեատիտի, կոլիտի զարգացման հավանականությունը։

Բանան

Հայտնվելով դատարկ ստամոքսում՝ բանանն առաջացնում է մագնիումի մակարդակի կտրուկ բարձրացում, ինչը կարող է վատ ազդել սրտի աշխատանքի վրա։

Ցիտրուսային մրգեր

Թթուներով հարուստ ցիտրուսային մրգերը կարող են այրոց ու գաստրիտ առաջացնել, եթե դրանք ուտեք դատարկ ստամոքսին։  

Տանձ

Տանձը պարունակում է մեծ քանակությամբ կոպիտ սննդային մանրաթելեր։ Մարսողության համար դա նույնիսկ լավ է, բայց քաղցած վիճակում տանձ ուտելը վտանգավոր է, քանի որ որոշ դեպքերում մանրաթելերի ավելցուկը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է