• Latest news

Արմավիրում թունավորման պատճառը հայտնի է. սալմոնելոզի հարուցիչներ են հայտնաբերվել

18 մայիսի, 2018  16:47

Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների եւ ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է եւ լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց  վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է:

Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Նշենք, որ տուժածներն Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մերձակայքում խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են. այն պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Ավելի քան 200 մարդ է կերել բուտերբրոդները, որոնք էլ, հավանաբար, թունավորման պատճառ են դարձել

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել