• Latest news

Սա իմ անձի դեմ ուղղված դավադրություն է. տնօրենը՝ 19-րդ պոլիկլինիկայի ստուգումների մասին

12 հունիսի, 2018  17:19

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանի եւ Թեհմինա Վարդանյանի ստուգումներում 19-րդ պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը իր անձի դեմ ուղղված դավադրություն է տեսնում: Այս մասին հունիսի 12-ին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պոլիկլինիկայի տնօրենի կարծիքով, ավագանու անդամները դիտավորյալ իր անձի մասին կեղծ տեղեկություններ են տարածում: Ըստ նրա՝ իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություններ են տարածում, որ իր լավ վարկանիշը փչացնեն, իր հեղինակությանը վիրավորանք հասցնեն, իր աշխատանքային գործունեության վրա ստվեր նետեն:

Իրավաբան Արմեն Օհանյանն իր հերթին նշեց, որ ավագանու անդամներն ընդհանրապես իրավունք չունեին ստուգումներով պոլիկլինիկա գալ, աշխատակիցներին հարցեր տալ: Նրա խոսքով՝ տնօրենին ուղղված մեղադրանքներով նրանք խախտել են անմեղության կանխավարկածը:

Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ իր հասցեին հնչած մեղադրանքները ոչ մի հիմք չունեն. այսպես՝ իր աշխատողները հանգիստ արձակուրդ են գնում, եւ դրա համար չի պահանջվում ոչ մի կաշառք կամ կոնյակի տեսքով «նվերներ», բժիշկների վրա ապօրինի «նալոգներ» չեն դրվում, նրանց աշխատավարձերից կոմունալ ծառայությունների վճարումների համար պահումներ չեն անում:

Ինչ վերաբերում է մամոգրաֆին, որը Դավիթ Խաժակյանի եւ Թեհմինա Վարդանյանի այցելության ժամանակ չէր աշխատում, եւ վերջիններիս տեղեկություններով՝ նախկինում երբեք չի աշխատել, ապա այն, տնօրենի խոսքով, վերանորոգել են, եւ հունիսի 8-ից ծառայությունն արդեն աշխատում է: Իհարկե, կաբինետը, որտեղ ուղղվեցին լրագրողները, դարձյալ փակ էր, չնայած դեռեւս աշխատանքային ժամը չէր ավարտվել՝ մոտ 15:30 էր, սակայն դռան առջեւ նախկինում դրված բազմոցն արդեն չկար:

Հիշեցնենք, որ նախկինում NEWS.am Medicine-ը այս պոլիկլինիկայի աշխատակիցներից գանգատներ է ստացել: «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը եւ Թեհմինա Վարդանյանը նույնպես բողոքներ են ստացել, որոնց հետքերով մայիսի 29-ին մի խումբ լրագրողների հետ այցելել են պոլիկլինիկա:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Երեւանի 19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաներում խախտումների դեպքերով արդեն ոստիկանությունն է զբաղվում, եւ բավականաչափ նյութ է հավաքվել քրեական գործեր հարուցելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է