Աուտիզմով տղային չեն կարողանում գտնել արդեն 5-րդ օրը. Որոնումները շարունակվում են ավելի քան 150 կամավորների հետ

13 հունիսի, 2018  10:35

Աուտիզմ ունեցող կորած տղային՝ 14-ամյա Հայկ Հարությունյանին, չեն կարողանում գտնել արդեն 5-րդ օրը. հիմա նրան որոնում են ավելի քան 150 կամավորներ, ԱԻՆ 2 փրկարար ջոկատ եւ Էջմիածնի մերձակա գյուղերի բնակիչները:

Ակտիվիստ Անի Մնացականյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ 3 մեքենաներով կամավորները Հայկի որոնումները շարունակել են ամբողջ գիշերը: Այսօր առավոտից որոնումները շարունակվում են, որոնց միացել են մնացյալ ակտիվիստները, ինչպես նաեւ հարեւան գյուղերի մի քանի բնակիչներ: Այսօր առավոտյան ակտիվիստները նաեւ օդապարիկ են օգտագործել, որ տեղանքը երկնքից զննեն: Կամավորներից մեկը նաեւ խոստացել է վարժեցրած շներ տրամադրել, որոնք որոնումներին կօգնեն:

ԱԻՆ-ից NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին, որ տղայի որոնումների համար տրամադրել են 2 փրկարար ջոկատ՝ Էջմիածնի եւ Արմավիրի օպերատիվ խմբերին:

«Եղի՛ր տեղեկացված» ՀԿ ղեկավար Արուսիկ Մկրտչյանը, որը նաեւ հայտնի է որպես DJ Vakcina, «Ֆեյսբուքի» իր էջում առաջարկել է փող հավաքել Հայկին գտնողին պարգեւատրելու համար. այս պահին արդեն հավաքվել է ավելի քան 200 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը տնից դուրս է եկել հունիսի 8-ին, ժամը մոտ 17։00-ին։ Նա կանաչ վերնաշապիկով է, քայլում է բոբիկ, չի խոսում, մարդկանց հետ շփումներից խուսափում է։

Եթե տեսնեք 14-ամյա Հայկին՝ լուսանկարի վրա պատկերված տղային, զանգահարեք նրա ազգականներին (095 46 41 43, 094 19 53 35) կամ ոստիկանություն (1-02, 010 59 06 25)։ Փորձեք այնպես անել, որ տղան ոչ մի տեղ չհեռանա, նրա սիրտը շահեք քաղցրավենիքով, որ չհեռանա մինչև ծնողների կամ ոստիկանության ժամանելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի