• Latest news

Ածխաջրերով հարուստ 4 մթերքներ, որոնք կօգնեն Ձեզ նիհարել

28 հուլիսի, 2018  22:20

Շատերը, ովքեր ցանկանում են նիհարել, վախենում են ածխաջրերից: Բայց, իրականում, ոչ բոլոր ածխաջրերն են «վատը»: «Լավ» ածխաջրերով մթերքներում կա նաեւ բջջանյութ, որը շատ օգտակար է ընդհանուր առմամբ առողջության եւ մասնավորապես մարսողության համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար մթերքներ, որոնք հարուստ են ածխաջրերով, բայց ոչ միայն չեն ավելացնի Ձեզ լրացուցիչ սանտիմետրեր, այլ հակառակը, կօգնեն նիհարել:

  1. Վարսակ (դասական եւ ակնթարթային)

Համարվում է, որ վարսակի մշտական օգտագործումը նվազեցնում է 2 տիպի շաքարային դիաբետի, բարձր արյան ճնշման եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, վարսակը օրգանիզմին ապահովում է զգալի քանակությամբ մկանակառուցվածքային սպիտակուցով: Նախապատվությունը պետք է տալ ամենասովորական վարսակի փաթիլներին`առանց շաքարի եւ համային հավելումների: Եթե ցանկանում եք ավելի «հետաքրքիր» համ, պատրաստի շիլային մեղր կամ մրգեր ավելացրեք:

Սննդարար արժեքը. ջրով պատրաստված 1 բաժակը պարունակում է 166 կալորիա, 32 գ ածխաջրեր, 6 գ սպիտակուց, 4 գ բջջանյութ, 4 գ ճարպ, 18 տոկոս սելեն, 68 տոկոս մանգան:

  1. Շագանակագույն բրինձ (միջին չափի)

Չմշակված շագանակագույն բրնձը գրեթե զրոյական աղի պարունակություն ունի, բայց հարուստ է բջջանյութով եւ հիմնական հանքանյութերով: Գրեթե ցանկացած սննդաբան կհամաձայնի, որ շագանակագույն բրնձը սպիտակ բրնձի իդեալական փոխարինողն է:

Սննդարար արժեքը. 1 բաժակ եփած բրինձ՝  218 կալորիա, 46 գ ածխաջրեր, 5 գ սպիտակուցներ, 4 գ բջջանյութ, 2 գ ճարպ, 15 տոկոս վիտամին B6, 21 տոկոս մագնիում, 107 տոկոս մանգան:

  1. Գարի

Գարին հարմար է ոչ միայն ապուրների համար: Գարին կարող եք օգտագործել նախաճաշի ժամանակ: Այս համեղ թելավոր հացահատիկը կարող է կրճատել արյան մեջ շաքարի մակարդակը 44 տոկոսով եւ 14 տոկոսով, եթե ուտում եք ավելի ուշ՝ ընթրիքի ժամանակ:

Սննդարար արժեքը. 1 բաժակը՝  193 կալորիա, 44 գ ածխաջրեր, 6 գ բջջանյութ, 4 գ սպիտակուց, 1 գ ճարպ, 16 տոկոս նիացին, 19 տոկոս սելեն, 20 տոկոս մանգան:

  1. Քինոա

Այս հարավամերիկյան հացահատիկում գրեթե երկու անգամ ավելի շատ սպիտակուցներ կան, քան շագանակագույն բրնձի մեջ: Բացի այդ, այս սպիտակուցներով հարուստ մթերքը պարունակում է սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, ինչը նրան իրական էլիքսիր է դարձնում մկանների ավելացման համար: Այդ ամբողջ սպիտակուցը բջջանյութի, որոշ առողջարար ճարպերի եւ համեմատաբար փոքր քանակով ածխաջրերի հետ օգնում է երաշխավորել, որ արյան շաքարի մակարդակը չի տատանվի եւ կմնա կայուն:

Սննդային արժեքը. եփված 1 բաժակը՝ 222 կալորիա, 39 գ ածխաջրեր, 8 գ սպիտակուց, 5 գ բջջանյութ, 4 գ ճարպ, 19 տոկոս  ֆոլաթթու, 30 տոկոս մագիում, 58 տոկոս մանգան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել