• Latest news

Կոկոսի յուղը կարող է չափազանց վտանգավոր լինել. փորձագետ

22 օգոստոսի, 2018  20:14

Կոկոսի յուղը շատերը սուպերմթերք են համարում, սակայն իրականում այն կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար: University of Freiburgժին կիզ Institute for Prevention and Tumor Epidemiology-ի  ղեկավար Կարին Միչելսը կոկոսի յուղն իսկական թույն է համարում:

Նախ, կոկոսի յուղի մեջ կան շատ հագեցած ճարպեր կան, որոնք վտանգավոր են սրտի համար: Իհարկե, դրանում լաուրինային թթու կա, որը մարմինը փոքր ինչ այլ կերպ է վերամշակում, ոչ այնպես, ինչպես այլ հագեցված ճարպերը: Լաուրինային թթվի շնորհիվ կոկոսի յուղը բարձրացնում է «օգտակար խոլեստերինի» մակարդակը (բարձր խտության լիպոպրոտեինների):

Սակայն ոչ մի փորձարկում չի հաստատվել, որ յուղի մեջ առկա թթուն իսկապես նվազեցնում է սրտի հիվանդության վտանգը: Ընդհակառակը, ընդհանուր առմամբ, յուղի մեջ հագեցած ճարպի բարձր պարունակությունը բացասական ազդեցություն է (միաժամանակ բարձրանում է եւ՛ «վնասակար խոլեստերինի», եւ՛ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը):

Կոկոսի յուղի շատ կողմնակիցներ հղում են կատարում Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Պոլինեզիայի բնակիչների սննդակարգին: Սակայն նրանք մոռանում են, որ տեղացիների սննդակարգում նաեւ շատ ձուկ, միրգ եւ բանջարեղեն կա: Եթե կոկոսի յուղը ներառել ավանդական արեւմտյան դիետայի մեջ, ապա արդյունքը տարբեր կլինի, կարծում է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել