• Latest news

Թենիս խաղալը կարող է օգնել 10 տարով ավելի ապրել. հետազոտություն

7 սեպտեմբերի, 2018  10:46

Կանոնավորապես թենիս խաղալու դեպքում գրեթե 10 տարով կարելի է երկարացնել կյանքի տեւողությունը: Նման եզրահանգման են եկել Saint Luke's Health Center-ի գիտնականները:

Թենիսը շատ ավելի արդյունավետ է վազքից, հեծանվավազքից կամ լողից, վստահեցնում են մասնագետները: Իսկ պատճառը խաղի սոցիալական կողմն է:

Գրեթե 8.600 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թենիս խաղացողները միջինը 9.7 տարով ավելի են ապրում նրանցից, ովքեր ընդհանրապես սպորտով չեն զբաղվում: Ըստ մասնագետների՝ այլ մարդկանց հետ փոխհարաբերություն չենթադրող մարզաձեւերը, պարզվում է, այնքան էլ արդյունավետ չեն:

Հեծանվով զբոսանքը կյանքի տեւողությունը երկարացնում է միջինում 3.7 տարով, լողը՝ 3.4, վազքը՝ 3.2 տարով: Գիտնականները հստակ չգիտեն, թե ինչու է թենիս խաղալն այդքան հզոր արդյունք տալիս: Սակայն նրանք ենթադրում են, որ թիմային մարզաձեւերն ու թենիսը ոչ միայն մեծացնում են սրտի բաբախյունի հաճախականությունը եւ մարմնի վրա ծանրաբեռնվածություն ապահովում, այլեւ թույլ են տալիս կապ հաստատել այլ մարդկանց հետ: Իսկ սոցիալական կողմը չափազանց կարեւոր է երկարակեցության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել