• Latest news

5 մթերք, որոնց օգուտն իրականում չափազանցված է

14 սեպտեմբերի, 2018  12:04

Շատերը այս մթերքներն անչափ օգտակար են համարում, սակայն իրականում ամեն ինչ ամենեւին էլ այդքան պարզ չէ: Իհարկե, դրանցից ընդմիշտ հրաժարվելու կարիք չկա, սակայն հիշեք, որ դրանց օգուտն իրականում սաստիկ չափազանցված է:

Յոգուրտներ

Խանութներում վաճառվող քաղցր յոգուրտներում չափազանց շատ շաքար եւ չափից ավելի քիչ սպիտակուց է պարունակվում: Ուստի իրականում դրա օգուտը փոքր է:

Չրեր

Չրերը համարվում են կոնֆետներին առավել առողջ այլընտրանք, սակայն ամեն դեպքում չարժի չրերով շատ տարվել: Արտադրողները հաճախ չորացված մրգերը շաքարով են պատում եւ մշակում են տարբեր քիմիկատներով, որ վնասատուներից պաշտպանեն եւ ավելի գրավիչ տեսք տան: Նույնիսկ տանը պատրաստվող չրերը շաքարաջրի մեջ են թաթախվում:

Խրթխրթան հաց

Խրթխրթան հացը դիրքավորվում է որպես «ֆիթնես մթերք»: Արտադրողներն իրականում այս մթերքի մեջ ճարպեր եւ շատ այլ հավելումներ են ավելացնում, որոնք լավացնում են հացի համը, սակայն առողջությանն ամենեւին օգտակար չեն:

Արագ պատրաստման վարսակի շիլա

Վարսակի շիլան շատ օգտակար է, սակայն միայն հատիկավոր վարսակի, այլ ոչ թե համատեղությամբ վաճառվող արագ պատրաստման փաթիլների: Վարսակի փաթիլներից ճաշատեսակում բարձր է գլիկեմիկ ինդեքսը, ինչը նշանակում է, որ դրա օգտագործումը օրգանիզմում շաքարի կտրուկ բարձրացում է առաջացնում:

Հալված պանիր

Այս մթերքում չափից ավելի շատ աղ կա: Դրանից բացի, հալված պանիրը երբեմն ոչ թե պանիր է, այլ պարզապես զանգված, որը մամլվել է կաթի, կաթնաշոռի եւ քիմիական հավելուկի բաղադրությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll