• Latest news

Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը

1 հոկտեմբերի, 2018  12:13

Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը, իսկ ճարպոտ եւ քաղցր սնունդը, հակառակը, մեծացնում է այն, ասվում է Molecular Psychiatry-ում հրապարակված հոդվածում։ Բժիշկներն այս եզրահանգմանն են եկել համադրելով տարբեր հետազոտությունների արդյունքները։

Բրիտանացի, ֆրանսիացի եւ ավստրալիացի բժիշկները՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից Թանսիմ Աքբարելի ղեկավարությամբ, որոշել են սննդակարգի եւ դեպրեսիայի կապի վերաբերյալ հետազոտությունների մետաանալիզ կատարել։ Նրանք ուսումնասիրել են 1946-2018թթ. ժամանակահատվածի տվյալների բազաները եւ գտել 41 հոդված, որոնցում ուսումնասիրված են այս կամ այն խմբերի մարդկանց սննդակարգը եւ նկարագրված է նրանց վիճակը։

Արդյունքում հետազոտողներն ուսումնասիրել են 12 զարգացած եւ զարգացող երկրներից ավելի քան 50 հազար մարդու վերաբերող հետազոտությունները։ Դրանցից ավելի քան 36.5 հազարի դեպքում հայտնաբերվել է միջերկրածովյան սննդակարգի եւ ընկճախտի կապը։

Պարզվել է, որ մարդկանց մոտ, ովքեր միջերկրածովյան կամ դրան մոտ սննդակարգի են հետեւել (բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, ընդեղեն, ձուկ, չափավոր գինի), դեպրեսիայի առաջացման վտանգը 33 տոկոսով ավելի քիչ է եղել, քան նրանց մոտ, ովքեր նախընտրել են ճարպոտ, քաղցր եւ մեծ քանակությամբ վերամշակված սնունդ։

Հետազոտությունների հեղինակների կարծիքով՝ շաքար եւ հագեցած ճարպեր պարունակող մեծ քանակությամբ սնունդը կարող է հանգեցնել աղիների բորբոքման, ինչպես նաեւ վատ ազդել աղիների միկրոֆլորայի վրա։ Իր հերթին աղիների բորբոքումը կարող է օրգանիզմի անընդհատ բորբոքում առաջացնել. «Քրոնիկական բորբոքումը կարող է ազդել հոգեկան առողջության վրա, եթե բորբոքատար մոլեկուլները հայտնվեն ուղեղում...»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել