• Latest news

Աշխատանքային սթրեսը հղիանալու հավանականությունը 25 տոկոսով նվազեցնում է

4 հոկտեմբերի, 2018  15:11

Աշխատանքի եւ ընտանիքի միջեւ կիսվելու անհրաժեշտությամբ առաջացած սթրեսը նվազեցնում է կնոջ հղիանալու հնարավորությունը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այսպիսի եզրահանգման են եկել Բոստոնի համալսարանից մասնագետները:

Գիտնականները մեկ տարի հետեւել են 21-45 տարեկան 4 679 կանանց եւ 21 տարեկանից մեծ 1 272 տղամարդկանց: Պարզվել է, որ սթրեսը 25 տոկոսով նվազեցրել է կանանց հղիանալու հնարավորությունը: Մինչդեռ տղամարդկանց մոտ այսպիսի փոխկապվածություն չի հայտնաբերվել:

Մասնակիցների հոգեբանական բարեկեցությունը չափվել է Սթրեսի ընկալման սանդղակով (PSS), ընդ որում՝ վեջնական միավորը որքան բարձր էր, այնքան սթրեսն ուժգին էր: 25 միավոր հավաքած կանանց հղիանալու ունակությունը 13 տոկոսով ավելի ցածր էր, քան 10 եւ ավելի քիչ միավորներ հավաքածների: Ավելի վատ արդյունքներ են հայտնաբերվել այն զույգերի մոտ, որոնցից տղամարդը հավաքել է 10 միավոր, իսկ կինը՝ 20 եւ ավելի: Մասնագետների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ զուգնընկերոջ հետ փոխըմբռնման բացակայությունը սթրեսը խորացնում է:

Գիտնականները ուշադրություն են դարձնում նաեւ այն հանգամանքի վրա, որ ֆերտիլության վրա սթրեսի բացասական ազդեցությունը առանձնապես արտահայտված է 35 տարեկանից փոքր կանանց մոտ:

Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ սթրեսային իրավիճակում արտադրվող կորտիզոլ հորմոնը կարող է խոչընդոտել ձվազատմանը, հետեւաբար՝ հղիանալուն: Այս դեպքում կարող է շոշափելի դրական արդյունք ունենալ կոգնիտիվ-վարքագծային թերապիան:

2017 թվականին բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանայք աշխատավայրում սթրեսից ավելի շատ են տառապում, քան տղամարդիկ: Թույլ սեռի ներկայացուցիչների մոտ այս ցուցանիշը 60 տոկոսով մեծ է (100 հազար աշխատակցին համապատասխանաբար՝ 1880 ընդդեմ 1170 դեպք):

Ըստ վիճակագրության՝ առավել դժվար տարիք է համարվում 35-44 տարեկանը, երբ կանանց մեծ մասը կարիերան համատեղում է ընտանեկան պարտականությունների հետ:

Ամենանյարդային մասնագիտությունների ցանկում են մտել բուժքրոջ, ուսուցչի, մանկաբարձի եւ սոցիալական ապահովության աշխատակցի մասնագիտությունները: Նյարդային խանգարումների տարածված պատճառներից են մեծ ծանրաբեռնվածությունը, գործընկերների աջակցության բացակայությունը, վեճերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել