• Latest news

Գործարանային միս. ինչքանո՞վ է այն անվտանգ

28 մայիսի, 2014  11:15

Վերջերս ԱՄՆ-ում զանգվածային ստուգումներից հետո մեծ աղմուկ էր բարձրացել արտադրվող աղացած տավարի մսի որակի պատճառով։ Սպառողների մոտ հարց է առաջացել. ժամանակը չէ՞ արդյոք փոխել գործարանային մսի արտադրության ձեւերը։

Տեքսաս նահանագի Օսթին քաղաքի Natural Epicurean Academy of Culinary Arts Առողջ խոհարարություն դպրոցի սեփականատեր Ռիչ Գոլշտեյնը համաձայն է այս մտքին, հաղորդում է Fox News-ը։

«Ցավոք, վերջին շրջանում նման բաներ հաճախ են պատահում։ Մեր հասարակությունը պետք է բարձրաձայնի, որ նման երեւույթները անընդունելի են եւ պետք է արմատապես փոխել դրանք», - ասել է Գոլշտեյնը։

Ահա, ըստ նրա, չորս երեւույթ, որը պետք է իմանալ գործարանային մսի մասին։

1) Աղիքային ցուպիկ

Ինչու՞ է, որ մեր օրգանիզմի համար վնասակար բաները բավականին արագ են տարածվում։ Այսօր կենդանիների սպանդը այնքան մեծամասշտաբ է դարձել, որ գործարանները  միանգամից մշակում են մեծ քանակությամբ միս։ Սա նշանակում է, որ մի կովի միսը կարող է հեշտությամբ վարակել մյուս կովերի մսերը, եւ մինչ այս ամենը կբացահայտվի հազարավոր մարդիկ կարող են հիվանդանալ։

Երբ միսը մշակման որոշակի շրջանում՝ սպանդի կամ փաթեթավորման ժամանակ, վարակվում է մանրէներով, ի հայտ է գալիս աղիքային ցուպիկը։ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնները (CDC) իր կայքում բացատրել է, թե ինչպես է միսը աղտոտվում արտադրման գործընթացի ժամանակ։

Նման աղտոտվածության դեպքերը ավելի ու ավելի հաճախակի բնույթ են ձեռք բերել։ Հետազոտթյունը ցույց է տվել, որ տավարի մսի նմուշների գրեթե 50 տոկոսը դրական արդյունք են ցույց տվել ֆեկալիաների նկատմամբ։ Մսի վարակվածությունը կարող է առաջանալ ոչ պատշաճ վերաբերմունքից, ջրի աղտոտվածությունից եւ այլ գործողություններից, որը թույլ է տալիս ֆեկալիաներին խառնվել փաթեթավորված ապրանքների հետ։

2) Հակաբիոտիկների

Մսի արտադրամասերում եւ գործարաններում աշխատակիցները հակաբիոտիկներ են ավելացնում կենդանիների կերի մեջ՝ ավելի հազվադեպ հիվանդանալու համար։ Բայց վերջիվերջո, այս հակաբիոտիկներն ընկնում են հենց մեր օրգանիզմ։

Հակաբիոտիկների չափից շատ օգտագործումը հանգեցնում է բակտերիաների կուտակման, ինչը մեծացնում է հիվանդությունների մակարդակը, ավելացնում առողջապահական ծախսերը եւ ապագա համաճարակների ռիսկի գործոնը մարդկանց մոտ։

3) Արհեստական կեր

Ագարակներում կենդանիներին կերակրում են էժան կողմնակի մթերքներով։ Այս դեպքում ստացվում է, որ սպառողները նույնպես ուտում են կողմնակի մթերքներ՝ մնացորդներ։

Բացի այդ, նման մթերքները արհեստական են համարվում նրանց համար։ Ընդհանրապես, խոտ արածող խոշոր եղջերավոր անասունները հասունանում եւ քաշ են հավաքում աստիճանաբար։ Բայց երբ հայտնվեցին են անասնանոցները, անասունները սկսեցին սնվել հացահատիկով, ինչը նպաստում է արագ քաշ հավաքելուն։

Սննդակարգում նման փոփոխությունները հանգեցնում են խոշոր եղջերավոր անասունների աղիքներում մանրէների ձեւավորման փոփոխությանը, քանի որ կենդանու աղիքային միկրոֆլորան ավելի թթու է դառնում։  Այն նպաստում է աղիքային ցուպիկի եւ որոշ այլ պաթոգենների առաջացմանը եւ հաստատմանը մարդու աղիքներում։

4) Սթրես

Անասնանոցում արածող, սթրեսի մեջ գտնվող կենդանիները տալիս են այնպիսի միս, որը իր սննդային արժեքով եւ վիտամինների քանակով զիջում է մարգագետիններում արածող անասունների տված մսին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է