• Latest news

Որքա՞ն կարտոֆիլ ֆրի կարելի է օրվա ընթացքում ուտել

4 դեկտեմբերի, 2018  12:00

Կարտոֆիլ ֆրիի «առողջ» չափաբաժինը պետք է 6 փոքր մասից ավել բաղկացած չլինի: Նման անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Ռիմը:

Համարվում է, որ այն մարդիկ, որոնք իրենց օրվա սննդից հանել են կարտոֆիլ ֆրին, 6 ամսով ավելի երկար են ապրում նրանցից, ովքեր սիրում են տապակած կարտոֆիլ: Ավելին՝ շաբաթական 2-3 անգամ կարտոֆիլ ֆրի ուտող մարդիկ, շաքարախտի, ճարպակալման եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ ունեն:

Ֆրիի «անվտանգ» չափաբաժինը, որից հետո հիվանդությունների ռիսկը չի մեծանա, 6 հատն է, պնդում է Էրիկ Ռիմը:

Ըստ փորձագետների, վերջին 25 տարվա ընթացքում ֆաստ-ֆուդի չափաբաժինը 2-3 անգամ մեծացել է: Օրինակ բեյգլներն այժմ 15 սմ լայնություն ունեն, չնայած սկզբում դրանց չափը 7-8 սմ էր: Պոպկոռնի միջին փաթեթավորումը 11 բաժակ էր (ավելի վաղ՝ 5), սոդային ըմպելիքի չափաբաժինը՝ 592 մլ (ավելի վաղ՝ 192 մլ), իսկ կարտոֆիլ ֆրիի չափաբաժինը՝ մոտ 55 հատիկ (նախկինում 15 հատիկ):

Կարտոֆիլ ֆրիի չափաբաժնի փոքրացման խնդիրը հաճախ հոգեբանական է. շատ քչերը կհամաձայնեն փոքր չափաբաժնի անցնել: Դիետոլոգ Լիզա Մոսկովիցը պնդում է, որ սպառման ծավալները կրճատելն իսկապես հնարավոր է. կարելի է պարզապես խորամանկել. առաջին տարբերակը՝ պատվիրածն ընկերների հետ կիսել՝ համադրելով աղցանի եւ գրիլով պատրաստված թռչնամսի հետ: Երկրոդ տարբերակը՝ պատվիրել մանկական մենյուից:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է