• Latest news

Ավելորդ քաշը նպաստում է քաղցկեղի զարգացմանը

13 դեկտեմբերի, 2018  09:28

Քաղցկեղի ախտորոշված դեպքերի 4 տոկոսը կապված է մարդու մոտ ավելորդ քաշի առկայության հետ:

CA ամսագիրը հայտնում է, որ գիտնականները հետազոտության ընթացքում վերլուծել են 1975-2016 թվականների ժամանակահատվածում ճարպակալման եւ քաղցկեղի տարածվածությանը նվիրված հրապարակումները: Մասնագետներն արդյունքում պարզել են, որ փոխկապվածություն կա ավելորդ քաշի եւ քաղցկեղի 13 տեսակների միջեւ: Չարորակ ուռուցքի դեպքերի միջինը մոտ 3,9 տոկոսն ուղղակիորեն կապված էին ճարպակալման հետ:

Դրանից բացի, ուռուցքի հաջող հեռացումից հետո ավելորդ քաշը հիվանդի մահվան հավանականությունը 11-17 տոկոսով մեծացնում է նորման գերազանցող մարմնի զանգվածի ինդեքսի ամեն 5 կետին համապատասխան: Սա առանձնապես ակնհայտ է արտահայտվել շագանակագեղձի, երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերում:

Սրա հետ կապված գիտնականները նշում են ՄԱԿ, ԱՀԿ եւ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մակարդակում ճարպակալման դեմ պայքարի կարեւոր դերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել