• Latest news

Խոտաբույսերի թուրմեր՝ դեղերի փոխարեն. Ինչպե՞ս են ՄԻԱՎ ինֆեկցիան բուժում Վենեսուելայում

14 դեկտեմբերի, 2018  19:34

Այսօր Վենեսուելան ապրում է սարսափելի տնտեսական ճգնաժամ, ինչը կարող է երկրում ՁԻԱՀ-ի իսկական համաճարակ առաջացնել: Դեղերի պակասի պատճառով ՄԻԱՎ ինֆեկցիայով տեղացի հիվանդները հակառետրովիրուսային դեղամիջոցների փոխարեն՝ ստիպված են ընդունել խոտաբույսերի թուրմեր:

ՄԻԱՎ ինֆեկցիան կարելի է վերահսկողության տակ պահել հակառետրովիրուսային դեղամիջոցների օգնությամբ. բժշկի նշանակմամբ այս դեղամիջոցները պարբերաբար ընդունող հիվանդը կարող է նորմալ, լիարժեք կյանքով ապրել, որն իր տեւողությամբ չի տարբերվի մյուս մարդկանց կյանքից: Սակայն եթե հիվանդը բուժում չընդունի, մի քանի տարվա ընթացքում ՄԻԱՎ ինֆեկցիան կարող է անցնել վերջին փուլի՝ ՁԻԱՀ-ի:

Այսօր Վենեսուելայի կառավարության միջոցները չեն բավականացնում ՄԻԱՎ վարակակիրների համար դեղեր գնելուն, եւ հիվանդները ստիպված են դեղերը ձեռք բերել սեփական փողով: Խնդիրն այն է, որ Վենեսուելայի բնակիչների մեծ մասն ուղղակի նման միկջոցներ չունի, ուստի դիմում է բուժման այլընտրանքային մեթոդների: Օրինակ՝ նրանք կիրառում են գուասիմո կոչվող արեւադարձային բույսի տերեւները: Յուրաքանչյուր չափաբաժնի համար հիվանդներն օգտագործում են մոտ 50 տերեւ, որոնք ջրով խառնում են բլենդերում: Այնուհետեւ քամում են եւ ստացված կանաչ հեղուկը խմում:

Բնականաբար, նման թուրմերի արդյունավետությունը շատ կասկածելի է, եւ դրանք օգտագործող ՄԻԱՎ վարակակիրներին, միեւնույն է, ՁԻԱՀ է սպառնում: Իսկ սա Վենեսուելային սպառնում է մահաբեր հիվանդության լիակատար համաճարակով, որն անխուսափելիորեն հիվանդների մահվամբ է ավարտվում:

Փորձագետների խոսքով՝ տասնյակ ՄԻԱՎ դրական մարդկանց ճակատագիրն այսօր արդեն հումանիտար կազմակերպություններից է կախված, որոնք կարող են դեղեր ձեռք բերելու հարցում օգնել այն մարդկանց, որոնք չեն կարող իրենք գնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել