• Latest news

Մահացած 6 ամսական փոքրիկի հարազատները ԱՆ-ից պահանջում են ուշադրության կենտրոնում պահել մանկական մահացության դեպքերը

16 հունվարի, 2019  20:15

Մահացած 6 ամսական փոքրիկի հարազատները ԱՆ-ից պահանջում են ուշադրության կենտրոնում պահել մանկական մահացության դեպքերը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում փոքրիկի ազգական Ռոբերտ Գեւորգյանը նշեց, որ տվյալ խնդիրը պետք է համապատասխան մարմինների անմիջական հսկողության ներքո լինի:

«Ես որպես Հայաստանի քաղաքացի մտահոգված եմ կատարվածով», - շեշտեց նա:

6-ամսական Կամո Մարտիրոսյանը բարձր ջերմությամբ հոսպիտալացվել էր Աշտարակի հիվանդանոց, իսկ այնտեղից տեղափոխվել «Սուրբ Աստվածածին» ԲԿ: Երեխայի վիճակը չափազանց ծանր էր, առկա էր բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Երեխային միացրել էին արհեստական շնչառության սարքին:

Բժիշկները հարազատներին խորհուրդ էին տվել ռուսական արտադրության  «Իմունովենին» դեղ ձեռք բերել, որը Հայաստանում չի վաճառվում:

«Մենք ստիպված էինք ծանոթների միջոցով այդ դեղը փնտրել Ռուսաստանում: Անգամ Մոսկվայի դեղատներում մեծ դժվարությամբ հաջողվեց այն գտնել:

 Տարօրինակ իրավիճակ է. եթե մարդիկ Ռուսաստանում ծանոթներ չունենան, ապա նրանք չե՞ն կարողանա գնել անհրաժեշտ դեղը եւ փրկել իրենց երեխաների կյանքը», - նկատեց Գեւորգյանը:

Փոքրիկ Կամոյի դեպքում «Իմունովենինը» շատ ուշ էր հասել Հայաստան, փոքրիկը մահացել էր էնցեֆալոմիելիտից:

Գեւորգյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե մտադիր են արդյոք ծնողները դիմել իրավապահ մարմիններին՝ նշելով, որ հիմա նրանք ունայնացած եւ չափազանց ճնշված վիճակում են:

«Ինձ անհանգստացնում է ԱՆ կողմից տրամադրվող  տեղեկատվության պակասը: Մարդիկ երկրում տիրող իրավիճակի մասին իրարից են իմանում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրներից եւ արդյունքում ծոնղները վախենում են երեխայի ջերմության անգամ աննշան բարձրացումից: Ես կցանկանայի, որ ԱՆ-ն դրան ավելի մեծ ուշադրություն դարձներ», - ընդգծեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել