• Latest news

Ինչ վտանգ կարող են թաքցնել իրենցում թրջնջուկը եւ սպանախը

2 փետրվարի, 2019  12:05

Թրթնջուկը եւ սպանախը ավանդական «գարնանային» վիտամիններ են: Այնուամենայնիվ, չնայած դրանց օգտակար հատկություններին, որոշակի զգուշություն պետք է դրսեւորել դրանք կիրառելիս:

Թրթնջուկ

Թրթնջուկի տերեւներում կան սպիտակուցներ, շաքար, ասկորբինաթթու (80 մգ-ից մինչեւ 100 մգ), կարոտին (8 մգ-ից մինչեւ 100 գ): Թրթնջուկի հյութն օգտագործվում է որպես լեղամուղ: Միաժամանակ հարկ է հիշել, որ մեծ քանակությամբ թրթնջուկի տերեւների օգտագործումը կարող է հանգեցնել աղի նյութափոխանակության անբավարարությանը եւ երիկամների անբավարարության զարգացմանը:
Բացի այդ, էնտերոկոլիտով․ գաստրիտով եւ ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցով հիվանդների դիետիկ սննդում թրթնջուկի ներմուծման դեպքում պետք է շատ զգուշավոր լինել։

Սպանախ

Սպանախի տերեւները պարունակում են սպիտակուցներ, շաքար, ասկորբինաթթու, կարոտին: Դրանք նաեւ հարուստ են հանքային աղերով՝ երկաթ, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, կալիում եւ յոդ: Իր օգտակար հատկությունների շնորհիվ սպանախը կարող է ընդգրկվել հղի կանանց եւ տկարացած հիվանդների սննդակարգում: Այն հատկապես օգտակար է հիպոացիդային գաստրիտով եւ էնտերոկոլիտով հիվանդների համար:


Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ սպանախով ճաշատեսակի մեջ, սենյակային ջերմաստիճանում 1-2 օր պահելու դեպքում, առաջանում են ազոտաթթվային աղեր, որոնք ներծծվում են արյան մեջ, հանգեցնում մետեմոգլոբինի ձեւավորմանը: Սա, իր հերթին, խաթարում է բջջային շնչառությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել