• Latest news

Սուրճին նայելն արդեն բավական է առույգանալու համար. գիտնականներ

30 մարտի, 2019  22:15

Աշխարհում միլիոնավոր մարդիկ առավոտն սկսում են մեկ գավաթ սուրճով։ Բայց, ինչպես պարզվել է, ամբողջ օրն առույգության լիցք ստանալու համար բավական է լոկ հայացք նետել բուրումնավետ ըմպելիքի գավաթին։ Տորոնտոյի համալսարանի գիտնականները հավաստիացնում են, որ ձեռք բերված էֆեկտը պակաս զգալի չի լինի, քան սուրճ խմելը։

Ո՞րն է գաղտնիքը։ Համաձայն անցկացված հետազոտությունների՝ «սուրճ-առույգություն» զգացողությունն այնպես է ամրացել գիտակցության մեջ, որ ուղեղի առույգության եւ ուշադրության համար պատասխանատու հատվածներն ակտիվանում են անգամ սուրճի գավաթին նայելիս։

Փորձարկմանը ներգրավվել է մոտ 700 մարդ, որոնք ներկայացնում են Արեւմուտքը (ԱՄՆ, Կանադա եւ Եվրոպայի երկրներ) եւ Արեւելքը (Չինաստան, Ճապոնիա եւ Կորեա)։ Փորձարկվողները պետք է կատարեին տարբեր առաջադրանքներ, օրինակ՝ ստեղծեին մարքեթինգային ընկերություն թեյի կամ սուրճի հորինված բրենդի համար։ Բացի այդ, չափվում էր կամավորների սրտի զարկերի հաճախականությունը, ինչպես նաեւ արձանագրվում էր նրանց ինքնազգացողության մասին տեղեկությունը։

Պարզվեց, որ նրանք, ովքեր աշխատում էին սուրճի բրենդի վրա, ավելի արագ ու ճիշտ էին ներկայացնում իրենց մտքերը, քան նրանք, ովքեր աշխատում էին թեյի մարքեթինգային ընկերության վրա։ Բացի այդ, փորձարկվողների զգացողություններով՝ «սուրճ» թիմի մոտ ժամանակն ավելի արագ էր հոսում «թեյի» թիմի համեմատ։ Այսպիսով, ինչպես պարզել են գիտնականները, մարդիկ կարող են իրենց առույգ զգալ պարզապես սուրճին նայելով։

Այնինչ, «սուրճի ազդեցությունն» ամենից ուժեղ արտահայտվել է արեւմտյան մշակույթի ներկայացուցիչների մոտ, որտեղ լուրջ նախագծերի քննարկումը բուրումնավետ սուրճի մեկ բաժակի շուրջ ավելի տարածված երեւույթ է, քան Արեւելքի երկրներում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Consciousness and Cognition ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել