• Latest news

«Ո՞վ, եթե ոչ նա». Մայրն արդեն 8 տարի փորձում է էպիլեպսիայով որդու համար հաշմանդամություն ձեւակերպել

5 ապրիլի, 2019  20:30

Գեւորգի պարանոցոցի մեծ սպին  ծնոտից մինչեւ ականջ է հասնում: Մի անգամ՝ հերթական նոպայի ժամանակ, կորցնելով գիտակցությունը, նա ընկել է տաք վառարանի վրա: Դա տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերին, բայց սպին դեռեւս թարմ եւ արտահայտիչ է:

Գեւորգ Գեւորգյանն այժմ 16 տարեկան է: Նա 7 տարեկան էր, երբ տեղի ունեցավ առաջին նոպան: Լիլիթ Գեւորգյանը՝ նրա մայրը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը Գեւորգը սովորականի պես խաղում էր, մոտեցավ միացված հեռուստացույցին եւ հանկարծակի գիտակցությունը կորցրեց: Նրան մաքուր օդի դուրս բերեցին, գիտակցության բերեցին: Ավելի ուշ նա պատմել էր, որ նոպայից հետո որոշ ժամանակ ոչինչ չի տեսել, իսկ ականջներում ինչ-որ ձաներ եւ աղմուկ է եղել:

Այդ ժամանակվանից Գեւորգի մոտ նման նոպաները պարբերաբար են լինում. տեսողությունն անհետանում է, գիտակցությունը կորցնում է: Հաճախ դա տեղի է ունենում հեռուստացույցի կամ լույսի այլ աղբյուրների ճառագայթումից: Բժիշկները նրա մոտ էպիլեպսիայի տարատեսակ են ախտորոշել:

Նա նաեւ տառապում է տեսողության հետ կապված խնդիրներից, էնուրեզից, ավելորդ նյարդային լարվածությունից եւ հոգեկան անկայունությունից:

16 տարեկանում Գեւորգը ընդամենը 38 կգ է կշռում, թեեւ մոր խոսքով՝ նորմալ սնվում է:

Հետագա 8 տարիներին Լիլիթ Գեւորգյանը, իր խոսքով, փորձում է որդու համար հաշմանդամություն ձեւակերպել, սակայն ապարդյուն: Նա դիմել է ԱՆ եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն ոչ մի տեղ նրան ոչ մի հստակ բան չեն ասել:

Իսկ սոցապահովման ծառայությունում ասել են, որ նա իրենց տեղեկանք բերի, որ երեխայի  մոտ նոպաները ամիսը 3-4 անգամ են տեղի ունենում:

«Ինչպե՞ս ես կարող եմ նրանց նման տեղեկանք տանել: Երբեմն այդ նոպաները ամիսը մի քանի անգամ են լինում, երբեմն՝ ավելի քիչ, երբեմն՝ ավելի հաճախ: Երբեմն դրանք ակնթարթներ են տեւում: Չէ որ ես չեմ կարող կեղծ փաստաթղթեր տանել, որ երեխան վերջապես հաշմանդամություն ստանա: Ես չեմ հասկանում, եթե նրանք այս երեխային չեն տալիս, ապա ու՞մ են տալիս: Ո՞վ եթե, ոչ նա, կարող է հաշմանդամություն ստանալ: Նրանք, ովքեր պատրաստ են  դրա համար կաշառք տա՞լ» - ասում է Գեւորգի մայրը:

Նրա խոսքով՝ եթե նա հաշմանդամության նպաստ ստանա, այդ գումարով կկարողանա որդու համար դեղ եւ սնունդ գնել:

Դեղերի մեծ մասը նա այժմ ստանում է հիվանդանոցում, որտեղ Գեւորգը հաշվառված է, սակայն լինում են ժամանակներ, երբ այնտեղ դեղեր չեն լինում եւ նա ստիպված է լինում գնել դրանք:

Այժմ Գեւորգը զինկոմիսարիատի ուղեգրով բուժհանձնաժողով է գնում, որը պետք է պարզի՝ արդյոք նա պիտանի է զինվորական ծառայության  համար:

Ինչպես նշում է նրա մայրը, բժիշկները թեթեւակի նայելով նրան, ասում են, որ իզուր են նրան տանջում հիվանդանոցներ այցերով, չէ որ ակնհայտ է, որ նա պիտանի չէ ծառայության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել