Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականներն իսկական բեկում են մտցրել բժշկության մեջ:
Հետազոտողները հայտնել են ցողունային բջիջների բոլոր երեք հիմնական տեսակների մկների մաշկի բջջի փոխակերման մասին, որոնք սաղմի մոտ հանդիպում են զարգացման վաղ փուլում:
Բացահայտումը կարող է ճանապարհ բացել առանց ձվաբջջի եւ սերմնաբջջի լիարժեք սաղմերի ստեղծման համար:
Յոսեֆ Բուգանիմի (Yosef Buganim) գլխավորությամբ գիտնականների խումբը 5 գեներից կազմված համակցություն է հայտնաբերել: Եթե այն ներարկվի մկների մաշկի բջիջներին, ապա նրանք դրանք կվերածրագրավորեն վաղ սաղմնային տեսակի երեք բջիջների: Մասնագետների գնահատմամբ՝ փոխակերպման գործընթացի համար մոտ մեկ ամիս կպահանջվի:
Հետազոտողները չեն բացառում, որ ապագայում տվյալ տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել մարդկային սաղմերի ստեղծման եւ հետազոտման ժամանակ (բնականաբար, առանց ձվաբջջի եւ սերմնաբջջի օգտագործման):
Սա հնարավոր կլինի հեռավոր ապագայում, քանի որ գիտնականները դեռ պետք է գտնեն բջիջների տեսակների միջեւ ճշգրիտ հարաբերակցությունը: Սակայն, եթե փորձերը հաջողությամբ պսակվեն, գիտնականները բացառիկ հնարավորություն կստանան լաբորատոր պայմաններում ուսումնասիրելու սաղմնային արատները եւ ընկերքային դիսֆունկցիան:
Բացի այդ մասնագետները կկարողանան ավելի մանրակրկիտ հետազոտոփել սաղմերի վազ զարգացումը:
Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Cell Stem Cell-ում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր