• Latest news

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել

20 օգոստոսի, 2019  12:07

Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):

Ըստ Առողջապահության նախարարությանը տեղեկատվության, մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:

Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների համատեղ շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատման  նպատակով:                       

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում 5 հիվանդից նմուշառում է կատարվել: Վերջիններիս մոտ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ:

Բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն: Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համայնքի բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել