• Latest news

Ճարպակալման դեմ հաբեր եւ նույնիսկ դիետա գոյություն չունեն. մասնագետ

2 նոյեմբերի, 2019  18:58

Ճարպակալման դեմ հաբեր եւ նույնիսկ դիետա գոյություն չունեն՝ պնդում է Ճարպակալման վիրաբուժության եւ նյութափոխանակության խանգարումների իսպանական միության (SECO) հիմնադիրներից մեկը՝ Ժոան Պուժոլ Ռաֆոլսը: Նրա խոսքով՝ ճարպակալմամբ տառապող մարդուն կարող է օգնել միայն կենսակերպի փոփոխությունը, սակայն քչերն են դրան պատրաստ:

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում ճարպակալման դեմ պայքարի միջոցները քիչ արդյունավետ են: Եվ այդ խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը կամ դիմել վիրահատական միջամտությանը:

Բժիշկ Պուժոլի խոսքով՝ ճարպակալման դեմ պայքարում գլխավոր խնդիրը ոչ այդքան կիլոգրամներից ազատվելն է, այլ դրան հասնելուց հետո նորմալ քաշը պահպանելը:

«Չկա մի դիետա, որը կօգնի արդյունավետ պայքարել ճարպակալման դեմ, չկան նաեւ դրա դեմ հաբեր: Միակ հուսալի միջոցը հին կենսակերպը փոխելն է եւ առողջ սովորույթները պահպանելը: Մեծամասնությանը դա չի հաջողվում»,- ասել է բժիշկը:

Նրա խոսքով՝ ճարպակալման դեմ պայքարը բարդացնում է նաեւ այն փաստը, որ այդ խնդիրը հստակ պատճառ չունի: Պուժոլը նշել է մի քանի գործոն՝ նստակյաց կենսակերպ, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն եւ գենետիկ հակվածություն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի