• Latest news

Որքան մանդարին կարելի է ուտել միանգամից

19 դեկտեմբերի, 2019  09:49

Ցիտրուսային մրգերը վիտամինների լավ աղբյուր են հանդիսանում, հատկապես՝ ձմռանը։ Սակայն որքա՞ն դրանցից կարելի է ուտել միանգամից կամ մեկ օրվա ընթացքում։

Սննդաբան, Դիետոլոգների ազգային միության եւ Ճարպակալման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի անդամ Օլգա Դեկկերը (Ռուսաստան) կարծում է, որ մանդարինի խելամիտ չափաբաժինը մեկ անգամվա համար 3 հատ է։ Իսկ նարնջի խելամիտ չափաբաժինը՝ 1 հատ։ Եթե ավելի շատ ուտելու ցանկություն կա, ցանկալի է մի երկու ժամ սպասել։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ամբողջական մրգերին, ոչ թե հյութին, քանի որ մրգերի մեջ կա բջջանք, որը դանդաղեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Իսկ մարդկանց, որոնք աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն, նաեւ խորհուրդ է տրվում զգույշ լինել, երբեմն նույնիսկ ընդհանրապես հրաժարվել ցիտրուսներից՝ թթվի բարձր պարունակության պատճառով դրանք խիստ գրգռում են աղեստամոքսային տրակտը։

«Ցիտրուսային մրգերն ավելի լավ է օգտագործել բջջանքի հետ միասին։ Այն նվազեցնում է գլյուկոզան արյան մեջ մղելու մթերքի ունակությունը եւ քչացնում է գլիկեմիկ ինդեքսը։ Նաեւ դրանք ավելի լավ է օգտագործել ոչ թե որպես սննդի հիմնական ընդունում, այլ դրանից հետո, որպես աղանդեր։ Այդպես դուք շատ ավելի քիչ ցիտրուս կուտեք։ Եթե հիմնական սնունդը սպիտակուց է պարունակել, ապա այն նույնպես նվազեցնում է գլյուկոզան արյան մեջ մղելու մթերքի ունակությունը»,-«АиФ»-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը։

Նա հավելել է, թե կարեւոր է հիշել, որ երեխաներին պետք է շատ քիչ ցիտրուս տալ, այն էլ հիմնական սննդի ընդունումից հետո։

«Չէ՞ որ մենք մանդարին ուտելուց հետո կուշտ լինելու զգացողություն ենք ունենում, դա նույնն է, ինչ հյութ խմելը։ Գլյուկոզան կտրուկ աճում է, դրա ինսուլինը համակարգվում է, եւ մեկուկես ժամից կրկին սովի զգացողություն է առաջանում»,- ասել է Դեկկերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել