• Latest news

Արդյո՞ք ռուկոլան աշխարհում ամենաօգտակար մթերքներից մեկն է

20 դեկտեմբերի, 2019  14:33

Ռուկոլան բացառապես օգտակար բույս է, որի մեջ պարունակվում են շատ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։

Ինչպես տեղեկացնում է Health-News-ը, եթե սննդի մեջ ռուկոլա օգտագործվի ամեն օր, այն կօգնի ամրացնել ոսկորները կալցիումի եւ վիտամին К-ի պարունակության հաշվին։ Ռուկոլան պարունակում է նաեւ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների, թթվային սթրեսի դեմ՝ դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղի առաջացման վտանգը։

Ակնաբույժները հավաստիացնում են, որ ռուկոլան պաշտպանում է նաեւ աչքերը, դրանում կան А եւ К վիտամիններ, բետա-կարոտին, որոնք շատ օգտակար են աչքերի համար։ Ռուկոլան պատկանում է կանաչ թերթիկավոր բանջարեղենների շարքին, ունի ալֆա-թթուներ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այդ միացությունը կապված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազման եւ ինսուլինի հանդեպ բարձր զգայունակության հետ։

Ռուկոլան հարուստ է նաեւ սննդային հյուսվածքներով, որոնք օգնում են մարսողական համակարգին եւ երկար ժամանակ կուշտ լինելու զգացողություն ապահովում։ Իսկ կալորիաներ ռուկոլան քիչ է պարունակում, ուստի այն համարվում է իդեալական մթերք մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերահսկել քաշը։

Ավելին, աղեհամակարգի առողջությունը կապված է իմունային համակարգի հետ, դրա համար առաջինի լավ վիճակն ազդում է երկրորդի վրա։ Ռուկոլան նաեւ վիտամին С է պարունակում, որը խթանում է իմունիտետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել