• Latest news

3 «օգտակար» մթերք, որոնք իրականում պարունակում են ավելի շատ շաքար, քան կարող եք պատկերացնել

13 հունվարի, 2020  16:19

Որոշ մթերքներ թվում են օգտակար եւ առողջակար, սակայն իրականում դրանց մեջ կան շատ վնասակար նյութեր, այդ թվում՝ շաքար:

Յոգուրտ

Առանց հավելումների հունական յոգուրտը, իհարկե, օգտակար է առողջության համար, սակայն նույնը չի կարելի ասել քաղցր յոգուրտների մասին, որոնք այսօր վաճառվում են գրեթե բոլոր խանութներում: Դրանց մեջ կան շատ արոմատիզատորներ եւ շաքար:

«Գտեք յոգուրտ, որը պարունակում է մեկ չափաբաժնում առնվազն 20 գրամ շաքար: Կամ գնեք սովորական հունական յոգուրտ եւ դրան ավելացրեք թարմ մրգեր»,- խորհուրդ է տալիս Today Show NBC դիետայի հարցով փորձագետ եւ Nourish Snacks-ի հիմնադիր Ջոյ Բաուերը:

Իսկ եթե յոգուրտը շատ թթվաշ համ ունի, դրան կարելի է մեկ գդալ մեղր ավելացնել:

Սպորտային խմիչքներ եւ մրգահյութեր

Մարզումների հետո այսպես կոչված սպորտային խմիքներ կամ նույնիսկ սովարական մրգահյութեր խմելը վատ գաղափար է: Հարվարդի համալսարանի մասնագետների տվյալներով՝ նման հյութերի միայն մեկ չափաբաժինը կարող է պարունակել 5 թեյի գդալ շաքար: Փաթեթավորված նարնջի հյութն ավելի վատ է, դրանում պարունակվում է 10 թեյի գդալ շաքար:

Կետչուպ    

Կետչուպն օգտակար է դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ, եթե, իհարկե, այն պատրաստված է իրական լոլիկներից: Սակայն խնդիրն այն է, որ կետչուպի մեջ շատ շաքար կա: Ընդամենը մեկ ճաշի գդալ կետչուպը պարունակում է 1 թեյի գդալ շաքար՝ օրական նորմայի 1/6 մասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել