Շագանակագեղձի քաղցկեղի առկայությունը ստուգելու նպատակ հետապնդող հետազոտությունների եւ հիվանդության բուժման վերաբերյալ բազմաթիվ մոլորություններ են շրջանառվում:
Այս պարագայում փաստերի՝ առասպելներից տարբերակումը մեծ կարեւորություն է ներկայացնում.
Մոլորություն 1. Շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) հետազոտությունը 65-ից բարձր տարիքի մարդկանց է օգտակար
Թեեւ հետազոտությունը, մեծ ի մասամբ, 65-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են անցնում, այն առավելագույն արդյունավետության է առաջարկում այն հետազոտվողների համար, որոնց մոտ առավել վաղ տարիքում է հիվանդության նկատմամբ հակում ախտորոշվել:
Մոլորություն 2. Հետազոտության բարձր արդյունքը անպայմանորեն քաղցկեղի առկայություն է նշանակում
PSA-ի բարձր մակարդակը կարող է այլ խանգարումների, այդ թվում՝ շագանակագեղձի ոչ քաղցկեղային այտուցման արդյունք լինել, այնպես որ հստակ պատասխանը միայն բիոպսիան կարող է տալ:
Մոլորություն 3: Շագանակագեղձի վիրահատության արդյունքում միզաթափություն եւ սեռական խանգարումներ են ի հայտ գալիս:
Հիվանդության զարգացման վաղ շրջանում ախտորոշվելու եւ փորձառու բժշկի կողմից վիրահատվելու դեպքում միզաթափության հետ կապված բարդությունները նվազագույնի կհասցվեն եւ էրեկցիայի հետ կապված խնդիրներ չեք ունենա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր