• Latest news

Ինչպե՞ս չվարակվել COVID-19 կորոնավիրուսով. 4 կարեւոր խորհուրդ

8 մարտի, 2020  11:54

COVID-19 կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով. երբ վարակված մարդը փռշտում է կամ հազում, լորձի եւ թքի մասնիկները, որոնք կան վիրուսում, հայտնվում են օդի մեջ, այնուհետեւ՝ տարբեր մակերեւույթների վրա: Երբ մարդը դիպչում է աղտոտված մակերեսին, վիրուսը մնում է նրա ձեռքերի վրա, իսկ երբ դիպչում է աչքերին, շուրթերին կամ քթին, վիրուսը հայտնվում է նրա օրգանիզմում:

Այդկերպ կորոնավիրուսով վարակվելու գլխավոր վտանգը դեմքին դիպչելն է: New York Times-ը կիսվել է խորհուրդներով, թե ինչպես կարելի է հնարավորինս հազվադեպ դիմպել դեմքին:

«Այդ սովորությունը կարելի է հեշտության հաղթահարել, քանի որ մենք բոլորս դա անում ենք, եւ հաճախ անգամ անգիտակցաբար»,- New York Times-ին ասել է Նյու Յորքի համալսարանի դոցենտ, բժիշկ Վանեսա Ռաբեն:

Ձեզ հետ անձեռոցիկներ ունեցեք

Եթե շատ եք ցանկանում քորել դեմքը, քիթը կամ ուղղել ակնոցը, դա կարելի է անել մատով կամ անձեռոցիկի միջոցով: Անձեռոցիկը նաեւ կարող է անհրաժեշտ լինել, եթե ցանկանաք փռշտալ կամ հազար, այդ պատճառով խորհուրդ է տրվում մշտապես ունենալ այն պայուսակում կամ գրպանում:

Բացահայտեք թրիգերները

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս օրվա ընթացքում դադարներ տալ կոմպուլսիվ վարքագիծը հասկանալու համար: Եթե դուք հասկանաք, թե երբ եւ ինչու եք դիպչում դեմքին, հնարավոր կլինի լուծել այդ խնդիրը: Օրինակ, եթե դուք տրորում եք աչքերը, քանի որ դրանք չորացել են, կարելի է օգտագործել խոնավեցնող կաթիլներ: Եթե դուք սիրում եք գլուխը հենել ձեռքին կամ ուղղել մազերը, ապա իմացեք այդ մասին:

Ստենֆորդի բժշկական կենտրոնի պրոֆեսոր, մաշկաբան Ջասթին Կոն առաջարկում է հիվանդներին, որոնք կրում են կոնտակտային լինզաներ, մտածել ակնոց կրելու մասին աչքերն ավելի քիչ տրորելու համար: «Չնայած դիմակներն այնքան էլ արդյունավետ չեն վիրուսի փոխանցումը կանխարգելելու հարցում՝ նրանք կարող են բավականին օգտակար լինել որպես ֆիզիկական արգելք քթին կամ բերանին դիպչելու դեմ»,-ասում է նա:

Ձեռքերն ինչ-որ բանով զբաղեցրեք

Եթե դուք նյարդայնանում եք, ձեռքերը կարելի է զբաղեցնել սթրեսի դեմ գնդակով կամ ինչ-որ ուրիշ իրով ձեռքերով դեմքին չդիպչելու համար: Այդ իրը, բնականաբար, պետք է պարբերաբար մաքրել կամ մշակել հականեխիչ նյութով:

Ախտահայտիչ բույրով օճառի կամ լոսյոնի օգտագործումը նույնպես կարող է օգնել, համարում է Հյուսիս-արեւմտյան բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան Զաչ Սիքորը: Երբ դուք ձեռքերը մոտեցնեք դեմքին, հոտը կարող է օգնել գիտակցել դա:

Թուլացեք

Եւ վերջում՝ փորձեք թուլանալ, չէ որ սթրեսն ամեն ինչ բարդացնում է, ինչպես նաեւ նվազեցնում վարակների դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել