• Latest news

5 խորհուրդ՝ երեխաներին ճիշտ սնվել սովորեցնելու մասին

19 հուլիսի, 2014  12:00

Սնվելիս ընտանիքի բոլոր անդամների մասնակցությունը երեխաների համար առողջ սննդակարգի իմաստն ընկալելու, հաղորդակցվելու եւ սեղանի շուրջ վարվելակարգին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է ընձեռում: Ընդ որում, որքան շուտ գործի անցնեք՝ այնքան լավ:

Ստորեւ 5 խորհուրդներ ենք ներկայացնում՝ երեխաներին սննդառության վարվելակարգ սովորեցնելու մասին.

1. Բոլորը միասին պետք է նստեն

Նույնիսկ եթե ընտանիքի ամենափոքրիկ անդամը չի կարող սեղանից սնվել կամ չի ցանկանում որեւէ բան ուտել, պնդեք, որ նա էլ ընթրիքին՝ սեղանի շուրջ ներկա լինի: Երկու օրինակ այն մասին, թե ինչպես կարող եք առավելագույն դաստիարակություն ապահովել.

• Օրինակ ծառայեք. երեխաները պետք է տեսնեն, որ բազմատեսակ ուտեստներ եք փորձում: Ինքներդ կերեք այն, ինչ ցանկանում եք, որ երեխան էլ փորձի: Բացի այդ, օրինակելի սոցիալական վարքագիծ դրսեւորեք. փոքրիկն ուշադրություն կդարձնի, թե ինչպես եք հարցերին պատասխանում եւ ինչպես չեք խանգարում՝ մյուսներին խոսել:

• Ընթրիքի տեւողությունը սահմանափակեք. սնվելու գործընթացը կես ժամից ավել չպետք է տեւի: Եթե կարիք կա՝ կարող եք թայմեր կիրառել՝ ժամանակը ճիշտ օգտագործելու համար:

2. Թույլ տվեք՝ յուրաքանչյուրն ուտեստի իր ընտրությունն անի

Եթե երեխան որեւէ ուտեստ կիսատ է թողնում եւ այլընտրանք փնտրում՝ մի փորձեք խանգարել: Առավելագույն արդյունքի հասնելու համար՝

• Երկու «համտեսի» քաղաքականությունը վարեք. խրախուսեք, որ ամեն ինչից երկու անգամ բերանը տանի: Դրանից հետո ընտրությունն իրենն է՝ կարող է թողնել կամ շարունակել: Օրվա ընթացքում այսպիսի ռեժիմով սննդակարգը երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սնուցիչների առկայությունը կապահովի:

• Երբեք մի մոռացեք, որ փոքրիկին փոքր ծավալով սնունդ է հարկավոր: Օրինակ՝ յուրաքանչյուրի՝ թե մեծահասակ մարդու, եւ թե երեխայի համար, իր իսկ ձեռքի ափի չափով միսը բավարար է համարվում:

3. Անհաջողության մատնվելիս մի հուսահատվեք

Երեխան որոշ դեպքերում ուտեստի նոր տեսակը պետք 10 - 20 անգամ տեսնի՝ համտես անելու համարձակություն ձեռք բերելու համար: Ու եւս 10-20 համտեսից հետո միայն կարող է գտնել, որ այն դուր է գալիս իրեն: 

Այնպես որ, եթե փոքրիկը հրաժարվում է ինչ-որ բան ուտել, մի քանի շաբաթ անց նորից առաջարկեք:

Բացի այդ, երբեմն թույլ տվեք՝ երեխաները որոշեն, թե ընթրիքին ինչ բանջարեղեն է մատուցվելու: Որոշման համար հպարտության զգացումը կերակրատեսակը փորձելու ցանկություն կարող է առաջացնել: Մանավանդ, եթե ինքն է պատրաստել:

4. Մի ստիպեք, որ, նախքան աղանդերին անցնելը, ափսեի ողջ պարունակությունը ուտեն

Որոշ ծնողներ հենց այսպիսի խրախուսական միջոցառումներ են ձեռնարկում, ինչը ցանկալի չէ: Մի քանի փորձ, այնուամենայնիվ, չի խանգարի:

5. Մի արգելեք

Ծնողներից ոմանք այս կամ այն սիրելի ուտեստը հանում են երեխային սննդակարգից՝ կարծելով, թե փոքրիկը չարաշահում է այն: Սակայն «արգելված» ուտեստը միշտ էլ քաշում է երեխային եւ հնարավորության դեպքում սիրելիքի ուտելիքից անհամեմատ շատ օգտվելու խթան ծառայում: 

Փոխարենը՝ կարելի է աննկատ նվազեցնել դրանց չափաբաժինը եւ նմանատիպ, սակայն առավել առողջարար ուտեստներ առաջարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել