Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի, ԱՄՆ-ն մահացության թվով արդեն առաջին տեղում է. worldometers.info

Google նախընտրելի դարձնել
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի, ԱՄՆ-ն մահացության թվով արդեն առաջին տեղում է. worldometers.info

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ վարակված է արդեն 1 853 619 մարդ, ապաքինվել է 427 806-ը:

Ներկայումս բուժում է ստանում 1 311 541 պացիենտ, 50 858-ի (4 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ կրիտիկական:

ԱՄՆ-ն արդեն առաջին տեղում է թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի թվով. վերջին տվյալներով՝ Նահանգներում արդեն վարակվել է 560 433 մարդ, իսկ 22 115-ը մահացել է: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իսպանիան է. այնտեղ կա վարակման 166 831 դեպք եւ 17 209 մահ: Երրորդ տեղում է Իտալիան, որը երկար ժամանակ երկու ցուցակի առաջատարն էր. հիմա այնտեղ կա 156 363 վարակակիր եւ 19 899 մահ:

Հաջորդ երեք տեղերը զբաղեցնում են՝ Ֆրանսիան (132 591 վարակակիր, 14 393 մահ), Գերմանիան (127 854/3022) եւ Մեծ Բրիտանիան (84 279/10 612): Ինչպես տեսնում ենք, Մեծ Բրիտանիայում մահացությունն ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում. սա ավելի շուտ ցույց է տալիս հիվանդության ցածր հայտնաբերվելիությունը. իրականում վարակվածների թիվն ավելի մեծ է, ուղղակի ոչ բոլորն են թեստավորվել:

Չինաստանը, որտեղ անցյալ տարվա վերջին սկսվել էր COVID-19 համավարակը, այսօր վարակվածների թվով աշխարհում 7-րդ տեղում է (82 160 վարակակիր, 2241 մահ): Նրան հաջորդում են Իրանը (71 686/4474) եւ Թուրքիան (56 956/1198):

Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 1039 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 7631 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 467): Փաստացի այս պահին բուժվում է 814 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 11-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 211 անձ (վերջին մեկ օրում՝ 14 մարդ), 14 պացիենտ մահացել է:

Հասանելի է

englishрусский

Նմանատիպ հոդվածներ

ԱՀԿ-ում հայտնել են, թե ովքեր են գերբակտերիայով վարակվելու առավել մեծ վտանգի տակ

ԱՀԿ-ում հայտնել են, թե ովքեր են գերբակտերիայով վարակվելու առավել մեծ վտանգի տակ

Գևորգ Թամամյանը հավակնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնին. ի՞նչ է հայտնի նրա մասին

Գևորգ Թամամյանը հավակնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնին. ի՞նչ է հայտնի նրա մասին

Գիտնականները հայտնաբերել են ծաղիկի վիրուսի ազգակից վիրուսներ, որոնք կարող են ապրել 180 մլն մարդու աղիներում

Գիտնականները հայտնաբերել են ծաղիկի վիրուսի ազգակից վիրուսներ, որոնք կարող են ապրել 180 մլն մարդու աղիներում

Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը

Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը

Գիտնականները կասկածի տակ են դրել գրիպի դեմ պատվաստանյութերի բավարար արդյունավետությունը, սակայն կոչ են արել չհրաժարվել պատվաստումից

Գիտնականները կասկածի տակ են դրել գրիպի դեմ պատվաստանյութերի բավարար արդյունավետությունը, սակայն կոչ են արել չհրաժարվել պատվաստումից

Համացանցի խնդրահարույց օգտագործումը սպառնում է առողջությանը

Համացանցի խնդրահարույց օգտագործումը սպառնում է առողջությանը

Տնային բժշկական թեստերը հաճախ անհիմն եզրակացությունների են հանգեցնում. հետազոտություն

Տնային բժշկական թեստերը հաճախ անհիմն եզրակացությունների են հանգեցնում. հետազոտություն

Կեռասում պարունակվող նյութերը կարող են աղիները պաշտպանել սալմոնելայից․ F&F

Կեռասում պարունակվող նյութերը կարող են աղիները պաշտպանել սալմոնելայից․ F&F

«Ես լավատես եմ, բայց ոչ նաիվ». Գևորգ Թամամյանի ուղերձը և ԱՀԿ-ն փոխելու հստակ ծրագիրը

«Ես լավատես եմ, բայց ոչ նաիվ». Գևորգ Թամամյանի ուղերձը և ԱՀԿ-ն փոխելու հստակ ծրագիրը

2026 թվականին 50 բժշկական կազմակերպություն 10,4 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել. ՀՀ ԱՆ

2026 թվականին 50 բժշկական կազմակերպություն 10,4 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել. ՀՀ ԱՆ