• Latest news

Համատարած դիմակի կրումը կարող է օգնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը. գիտնականներ

11 հունիսի, 2020  18:27

Դիմակների համատարած կրումը թույլ կտա կանխել ինֆեկցիայի երկրորդ ալիքը եւ հաղթահարել համավարակը: Այսպիսի եզրակացություն են կատարել Քեմբրիջի եւ Գրինվիչի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society A ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ դիմակների համատարած կրումն իսկապես արդյունավետ է  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում եւ օգնում է դրա վերարտադրման բազային ցուցանիշը պահել միավորից ցածր:

Հետազոտողները ցույց են տվել, որ միայն սահմանափակող միջոցները չեն օգնի կորոնավիրուսի կրկնակի բռնկումների զսպմանը: Մինչդեռ նույնիսկ սահմանափակ արդյունավետությամբ ինքնուրույն պատրաստված դիմակները կարող են զգալիորեն նվազեցնել ինֆեկցիայի փոխանցման արագությունը, եթե դրանք կրում են բավականաչափ թվով մարդիկ՝ անկախ հիվանդության ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից:

Իսկ եթե դիմակների կրումը համադրվում է սոցիալական հեռավորության պահպանաման եւ որոշ սահմանափակող միջոցառումների հետ, ապա դա համավարակի եւ դրա առաջացրած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը կօգնի պատվաստանյութի հայտնվելուց շատ ավելի վաղ, ասում են մասնագետները:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ SARS-CoV-2 վիրուսային մասնիկներով աերոզոլի միջոցով, որոնք վարակված մարդկանց կողմից արտազատվում են խոսելիս, հազալիս կամ փռշտալիս:

Ախտածինի համաճարակ կամ համավարակ առաջացնելու ունակության առանցքային ցուցանիշներից մեկը վերարտադրության բազային ցուցանիշն է (ՎԲՑ կամ R0), որը հավասար է ինֆեկցիան կրողի կողմից վարակված անձանց միջին թվին: SARS-CoV-2-ի համար այս ցուցանիշը գնահատվում է 2-ից մինչեւ 6,47: Իսկ որպեսզի համավարակը դանդաղի, անհրաժեշտ է, որ այս ցուցանիշը լինի միավորից ցածր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է