• Latest news

Ճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել քաշի ավելացման. մասնագետ

24 հուլիսի, 2020  21:22

Եթե դուք աշխատանքային օրվա ընթացքում ճաշից հրաժարվում եք, դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, ինչպես վկայում է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան (Ռուսաստան):

«Կարեւոր է ոչ միայն սննդի ցերեկային ընդունումը, կարեւոր է հենց ռեժիմը: Մարդկային օրգանիզմը կենսաբանական մեքենա է: Պետք է հասկանալ, որ ոչ մի մեքենա չի ընթանա առանց վառելիքի»,- պարզաբանել է մասնագետը:

Նրա խոսքերով՝ օրգանիզմը տրամադրվում է որոշակի սննդակարգի: Իսկ երկար քաղցից հետո այն չի կարող ղեկավարել ընդունած սննդի քանակը, եւ շատ հաճախ մարդը շատ ավելին է ուտում, քան իրեն պետք է:

«Սննդի անբավարարությունը օրգանիզմը ընկալում է որպես պատերազմ: Համապատասխանաբար, այն բոլոր նյութերը, որոնք նա կարող էր ծախսել էներգիան համալրելու համար, նա ստիպված կլինի ծախսել «պահեստավորելու» համար: Հենց սա էլ ավելորդ քաշ հավաքելու պատճառ է դառնում»,- ասել է Բերեժնայան:

Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս նիհարելու կամ առողջ քաշը պահապանելու համար պարբերաբար ուտել` օրական առնվազն երեք անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ