• Latest news

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում սեխ ուտել

29 հուլիսի, 2020  12:47

Սեխն օգտակար մթերք է, բայց ամենեւին ոչ բոլորին է կարելի այն ուտել, պնդում է բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան:

Չպետք է սեխ տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին, քանի որ կարող է առաջացնել նրանց ստամոքսի խանգարում, ասել է մասնագետը «Վեչերնյայա Մոսկվա» պարբերականի հետ հարցազրույցում: Դրանից բացի, խորհուրդ չի տրվում սեխ գործածել աղեստամոքսային տրակտի եւ շաքարային դիաբետի հիվանդությունների դեպքում:

Հատուկ վտանգ են ներկայացնում նիտրատների մեծ պարունակությամբ սեխերը, որոնք, մասնագետի խոսքով, կարելի է տարբերակել կոշտ երակներով: Այսպիսի պտուղները վտանգավոր են երեխաների, տարեցների, քրոնիկական հիվանդություններով մարդկանց, հղիների եւ կերակրող մայրերի համար:

«Օրգանիզմում նիտրատները վերափոխվում են նիտրիտների,- պարզաբանել է Սոլոմատինան: - Դրանք արգելափակում են հեմոգլոբինը, այն անցնում է ոչ ակտիվ վիճակի, հյուսվածքները դադարում են շնչել: Խախտվում է նյութափոխանակությունը»:

Մասնագետը միաժամանակ նշում է, որ սեխն օժտված է մեծ թվով օգտակար հատկություններով: Սեխի պտղամիսը պարունակում է կալցիում, կալիում եւ մագնիում: Այն մաքրում է օրգանիզմը, օգնում վերականգնվել թունավորումից կամ խանգարումից հետո:

Սեխը նաեւ նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների աղերի դուրսբերմանը: Սեխի մեջ պարունակվող կալիումը ամրացնում է սրտամկանը, դուրս բերում օրգանիզմից հեղուկի ավելցուկը եւ վերացնում այտուցները: Կալցիումն ամրացնում է ոսկորները, ատամները, կազդուրում մազերը եւ եղունգները: Մագնիումը հանգստացնում է նյարդերը եւ լայնացնում անոթները:

Ֆոլաթթուն, որով սեխը հարուստ է, օգտակար է կանանց եւ երեխաների համար. այն պահպանում է նյարդային համակարգը, ինչպես նաեւ օրգանիզմում չեզոքացնում է հոմոցիստեինի ազդեցությունը, որը ավելցուկի դեպքում առաջացնում է բորբոքային պրոցեսներ: Սեխի մեջ պարունակվող կարոտինոիդները բարելավում են տեսողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է