• Latest news

Ինչպիսի սնունդն է առավել օգտակար սրտի եւ արյան անոթների առողջության համար

27 սեպտեմբերի, 2020  11:37

Սնունդը սրտի եւ արյան անոթների առողջության վրա ազդող ամենակարեւոր գործոններից մեկն է: Շատ մասնագետների կարծիքով՝ պեսկո-միջերկրածովյան դիետան, որը զուգորդվում է պարբերաբար քաղցով, կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը:

Ինչպես պատմում է Health Line-ը, այսպիսի դիետան հարուստ է բուսական մթերքներով, ընկուզեղենով, հացահատիկային մթերքներով, առաջնային զտման ձիթապտղի յուղով, ձկով կամ ծովամթերքներով: Ընդ որում՝ այն ենթադրում է կաթնամթերքի եւ ձվի օգտագործման սահմանափակում:

Շատ փորձագետներ պնդում են, որ սննդի այս տեսակը կապված է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, կոգնիտիվ ֆունկցիաների թուլացման, դեպրեսիայի եւ քաղցկեղի որոշ տեսակների ավելի ցածր ռիսկի հետ: Դիետաների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ մսային դիետայի հետ համեմատած՝ պեսկատարյան դիետան 34%-ով նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունը:

Պեսկո-միջերկրածովյան սննդակարգում սպիտակուցի հիմնական աղբյուրը ձուկն ու ծովամթերքներն են: Նման սնունդը առանձնանում է B12 եւ D վիտամինների, ինչպես նաեւ կալցիումի հարուստ պարունակությամբ, որոնք կապված են մետաբոլիտիկ համախտանիշի տարածման հաճախականության եւ սրտի ու անոթների հիվանդությունների նվազման հետ: Բացի այդ, նման սննդակարգում քիչ է կալորիականության, շաքարի, աղի, հագեցած ճարպերի եւ մշակված մթերքների պարունակությունը:

Հետեւաբար, նման սննդի արդյունքում մարդու մոտ նկատվում է «լավ խոլեստերինի» (բարձր խտության լիպոպրոտեինների) բարձրացում, «վատ խոլեստերինի» (ցածր խտության լիպոպրոտեիններ) նվազում, զարկերակային ճնշման եւ քաշի նվազում: Եվ քանի որ այս սննդակարգը հարուստ է նաեւ ընկուզեղենով, այն օրգանիզմն ապահովում է առողջ սպիտակուցով եւ ճարպերով, ինչպես նաեւ բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը, անոթային ռեակցիան ու նվազեցնում է բորբոքումները:

Միջերկրածովյան դիետայի պարտադիր մաս հանդիսացող ձիթապտղի յուղը նույնպես հայտնի է «վատ խոլեստերինի» մակարդակն իջեցնելու ունակությամբ: Բացի այդ, պեսկո-միջերկրածովյան դիետան կարող է հպարտանալ օմեգա - 3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դիետան, պարբերաբար քաղցի համադրությամբ, լավագույն արդյունքն է տալիս սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու առումով:

Քաղցն այս դեպքում ենթադրում է կալորիաների ընդունման սահմանափակում որոշակի ժամանակահատվածում՝ օրական կամ շաբաթական: Մարդիկ, ովքեր հետեւում են այս պրակտիկային, իրենց ամբողջ սնունդը հաճախ օգտագործում են օրական 8-12 ժամ տեւողությամբ պատուհանի ընթացքում կամ շաբաթվա ընթացքում առանձնացնում են առանձին օրեր, երբ շատ քիչ կալորիաներ են օգտագործում:

Հետազոտությունը այսպիսի քաղցը կապում է բորբոքման նվազման հետ, որը կարող է հանգեցնել շաքարախտի, սրտի հիվանդությունների եւ ցրված սկլերոզի: Նման սննդակարգի հետեւանքով օրգանիզմը սկսում է որպես էներգիայի աղբյուր ճարպային հյուսվածքներից ճարպաթթուների պաշարներն օգտագործել, ոչ թե գլյուկոզան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ