• Latest news

«Սրտի էլեկտրիկ» Կարապետ Դավթյան. կադրեր աբլյացիայի միջամտությունից

16 դեկտեմբերի, 2013  13:51

Մոսկվայի կանխարգելիչ բժշկության ինստիտուտի ինտերվենցիոն արիթմոլոգիայի  բաժնի վարիչ Կարապետ Դավթյանը Հայաստանի «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ում պարբերաբար իրականացնում է քիչ ինվազիվ վիրահատություններ: NEWS.am Medicine-ի  նկարահանող խումբը ներկա էր ռադիոհաճախային կաթետերային աբլյացիայի։

Իրեն պատկերավոր կերպով «սրտի էլեկտրիկ» անվանած բժիշկը բացատրեց , որ հիվանդի մոտ հաճախասրտութուն է ՝ այսպես կոչված WPW համախտանիշ: «Լարերի նման փոքրիկ կաթետերների միջոցով մենք ուսումնասիրում ենք սրտի էլեկտրական հատկությունները: Մենք ունենք օսցիլոգրաֆ կոչվող սարք, որի միջոցով էլեկտրիկների նման գրանցում ենք դիմադրության տարբերությունը իմպուլսը մի հատածից մյուսին փոխանցելիս, ինչի միջոցով էլ գտնում ենք  իմպուլսի հաղորդման ախտաբանական հատվածները եւ կետային ազդեցությամբ այրում։ Դրանից հետո հիվանդն առողջանում է»,- բացատրեց նա:

Կ. Դավթյանը վիրահատությունը սկսելուց առաջ թուղթ վերցրեց, եւ սխեմատիկորեն նկարեց երկու փորոք, երկու նախասիրտ եւ նախասիրտ-փորոքային (AV) հանգույց՝ իր բնորոշմամբ «էլեկտրական  լար, որը միացնում է սրտի խոռոչները»: «Եթե գույություն են ունենում հաղորդականության լրացուցիչ ուղիներ (հանգույցներ), դա նշանակում է, որ գոյություն ունի մեկուսացումը խանգարող կարճ միացում, այսինքն, AV  հանգույցից բացի գոյություն ունի մեկ այլ բնածին մկանային ձգան, որն էլ խաթարում է մեկուսացման ամբողջականությունը: Հենց այս երեւույթն էլ հանգեցնում է հաճախասրտություն », - ասաց նա եւ նկարագրեց հետագա գործողությունները.

«Կաթետերը կմոտեցվի եւ տեղայնորեն կայրվի այդ հատվածը, որից հետո այդտեղ կառաջանա սպիական հյուսվածք, որն էլ հենց պետք է լինի այդ մասում, եւ կմնա այն միակ ուղին, որը պատասխանատու է նախասրտերի եւ փորոքների կապի համար»,- ասաց արիթմոլոգը՝ ավելացնելով, որ սա այն դեպքն է, երբ մարդը լիովին բուժվում է, այլ ոչ թե մի ախտաբանական վիճակից անցնում մյուսի: «Օրինակ, երբ մարդը ստենտավորվում է, նա չի առողջանում, այսինքն պրոցեսը, որը հանգեցրել էր անոթի նեղացման, չի վերանում: Իսկ այս դեպքում մարդը  լիովին ապաքինվում է»,- ասաց նա:

Արդեն վիրահատության ընթացքում բժիշկն ասաց, որ  էլեկտրոդը սրտի ախտահարված հատվածին մոտեցնելու համար՝ սիրտը թեթեւ ծակում են, բայց այդ ծակը  հետագայում ինքն իրեն վերականգնվում է:

Իրականացված միջամտության արդյունքը գրանցում է սրտագրությունը.   աջից տեսնում եք պատկերը մինչեւ վիրահատությունը , իսկ ձախից՝ հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել