• Latest news

COVID-19-ի որոշ հետեւանքներ կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում. մասնագետ

8 դեկտեմբերի, 2020  18:20

Կորոնավիրուսային ինֆեկցիայի որոշ հետեւանքներ, օրինակ՝ պարեսթեզիան եւ թուլությունը, կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում: Այսպիսի կարծիք է հայտնել թերապեւտ Անդրեյ Կոնդրախինը (Ռուսաստան):

Ըստ նրա՝ COVID-19-ից ապաքինվելը դեռեւս չի նշանակում օրգանիզմի լիարժեք վերականգնում. ինֆեկցիան կարող է ունենալ մի ամբողջ շարք երկարաժամկետ հետեւանքներ: Իսկ որոշ հետեւանքներ ընդհանրապես կարող են մնալ ամբողջ կյանքի ընթացքում. մասնագետը դրանց թվում առանձնացնում է թուլության զգացումը, ժամանակին ունեցած եռանդի կորուստը:

Մասնագետը նշում է, որ այդպիսի հետեւանքների հաճախ բախվում են բավականին երիտասարդ պացիենտները, որոնք մինչ հիվանդությունը արդեն գանգատվում էին անքնությունից եւ հանգստի պակասից: Բժշկի խոսքով՝ նրանց «օրգանիզմն առանց այն էլ ուժասպառ է եղած, իսկ կորոնավիրուսը է՛լ ավելի ուժեղ է հարվածում ցավոտ կետին, ինչի հետեւանքով վիճակը սրվում է»:

Մասնագետի խոսքով՝ մարդու համար անսովոր թուլության եւ ուժերի անկման զգացողությունը համարվում է հաղթահարած կովիդի ամենատարածված հետեւանքը: Հաջորդում է պարեսթեզիայի վիճակը, որն արտահայտվում է վերջույթների ծակծկոցի, հոդերի ոլորման տհաճ զգացողությամբ: Շատերը բախվում են նաեւ սարսուռի երկարատեւ զգացողությանը, որը պահպանվում է նույնիսկ ապաքինվելուց հետո, օդի պակասի զգացողությանը, հոտառության եւ համի չվերականգնմանը:

Կորոնավիրուսի երկարաժամկետ հետեւանք կարող է դառնալ բարձր զարկերակային ճնշումը: Կոնդրախինը նշել է, որ անոթային խնդիրները կարող են զարգանալ կորոնավիրուսային ինֆեկցիային իմունային համակարգի ռեակցիաների պատճառով: Այդ ընթացքում առաջացող բորբոքումը մեծացնում է անոթների կարծրության եւ դրանցում թրոմբների առաջացման հավանականությունը, ի հավելումն՝ անդրադառնում է մագնիում-կալցիումային փոխանակության խախտման ազդեցությունը: Այս ամենը նպաստում է հիպերտոնիայի ի հայտ գալուն եւ դրա հետ կապված՝ առաջացնում է լյարդի, երիկամների աշխատանքի խանգարումներ, որոնց առողջությունը մեծապես կախված է արյան շրջանառության որակից եւ անոթների վիճակից:

Մե՞ծ է արդյոք հավանականությունը, որ կորոնավիրուսի հետեւանքները ապաքինված մարդու մոտ կմնան ամբողջ կյանքի ընթացքում:

«Դա կախված է պացիենտի տարիքից, տարած հիվանդության ծանրությունից եւ մինչ հիվանդությունը եղած ընդհանուր վիճակից: Եթե ի սկզբանե եղել են ռիսկի այնպիսի գործոններ, ինչպես՝ շաքարային դիաբետ, ճարպակալում, հիպերտոնիա, ապա առանձնապես ծանր հետեւանքների հավանականությունն ավելի մեծ կլինի»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել