• Latest news

Հանրահայտ ձմեռային ըմպելիքներ. Օգո՞ւտ, թե՞ վնաս

8 հունվարի, 2021  21:33

Գլինտվեյնի, գինու, կակաոյի, տաք շոկոլադի եւ չիչխանի թեյի նման ընպելիքները հատկապես տարածված են ձմռանը, երբ եղանակը ցուրտ է: Բայց ինչպե՞ս են դրանք ազդում մարդու առողջության վրա: Կարո՞ղ են արդյոք դրանք վտանգավոր լինել:

Ինչպես պատմում է «ՌԻԱ Նովոստին», սննդաբան Մարգարիտա Կորոլյովան (Ռուսաստան) պնդում է, որ ոչ ալկոհոլային գլինտվեյնը կարելի է պատրաստել ցանկացած հյութից, բայց պետք է հաշվի առնել, որ տարբեր հյութեր տարբեր քանակությամբ օգտակար նյութեր եւ շաքար են պարունակում: Այն մարդկանց, ովքեր ածխաջրերի նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեն, խորհուրդ չի տրվում խմել խաղողի հյութ, քանի որ այն ամենաշատն է շաքար պարունակում: Իսկ ամենաօգտակարը մասնագետը համարում է նռան հյութը։

«Այն թույլ կտա ստանալ եւ վիտամիններ, եւ հանքանյութեր, եւ հակաօքսիդանտներ, եւ կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ, որոնք տաք լինելու դեպքում մարդուն թույլ կտան ինչպես տաքանալ, այնպես էլ թարմանալ»,- ասել է Կորոլյովան։

Սննդաբան Սերգեյ Օբլոժկոն, իր հերթին, պարզաբանել է, որ գլինտվեյնի ամենաօգտակար բաղադրիչները համեմունքներն են՝ դարչինը, մեխակը եւ կոճապղպեղը, որոնք ունեն անոթալայնիչ ազդեցություն, նորմալացնում են արյան ճնշումը, օգնում են տաքանալ եւ խթանում են վերջույթներում արյան շրջանառությունը:

Ինչ վերաբերում է ալկոհոլային գլինտվեյնին, ըստ մասնագետների, կարմիր գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են օրգանիզմի դետոքսիկացիային, ինչպես նաեւ «ապահովում են անոթային համակարգի լավ աշխատանք եւ նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում»: Այսպիսով, գլինտվեյնը կարելի է, ընդհանուր առմամբ, առողջության համար օգտակար ըմպելիք համարել:

Սննդաբանները կակաոն նույնիսկ անվանել են առողջ ըմպելիք, որը կարող են խմել ինչպես երեխաները, այնպես էլ արյան ճնշման խնդիրներ ունեցող մարդիկ, քանի որ կակաոն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան թեյն ու սուրճը: Սակայն, օգտակար հատկությունները, ներառյալ մարմնի ընդհանուր տոնուսի բարձրացումը, պարունակվում են միայն կակաոյի բնական փոշու մեջ:

Իսկ ահա տաք շոկոլադի հանդեպ Օբլոժկոն խորհուրդ է տալիս զգույշ լինել, քանի որ այն մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում: Ըստ սննդաբանի, այս ըմպելիքը պետք է խմեն «միայն մարզիկները, մետալուրգները, պողպատագործները», քանի որ հարյուր գրամ ըմպելիքը պարունակում է մոտ 500 կիլոկալորիա:

«Եթե մարդը զբաղվում է սպորտով, դահուկ քշում կամ ամբողջ օրը քայլում է, ապա այս ըմպելիքը ուժ կտա մարզվելուց առաջ, ընթացքում կամ դրանից հետո: Բայց բազմոցին նստած ավելի լավ է չխմել այն»,- զգուշացնում է մասնագետը:

Մասնագետները չիչխանի թեյը համարում են օգտակար ըմպելիք:

«Հիմա մեզ մոտ ձմեռ է, մեր սննդակարգում քիչ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն կա, ուստի ձմռան կեսին չիչխան սառեցնելը հիանալի տարբերակ է C վիտամինով լիցքավորվելու համար»,- ասել է Օբլոժկոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել