Վերջերս NEWS.am Medicine-ը գրել էր այն մասին, որ որոշ մոնոդիետաներ վնասակար են ատամների առողջության համար: Պարզվում է, որ սպիտակուցային դիետաները կարող են նույնպես վնասակար լինել, հայտնում է Daily Mail-ը:
Սպիտակուցային 5:2 դիետա
Այս դիետան մեծ ժողովրդականություն է վայելում ողջ աշխարհում: Ըստ առաջարկվող սննդակարգի՝ հինգ օր շարունակ կարելի է սնվել ինչպես միշտ, իսկ մյուս երկու օրերի ընթացքում վերբեռում կազմակերպել եւ ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ՝ գրեթե հրաժարվելով ածխաջրերից: Այս երկու օրերի ընթացքում օրգանիզմը սկսում է կտրուկ այրել ճարպերը:
Ճարպերի այրման ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում կետոզ, որի ընթացքում սինթեզվում են քիմիկատներ, որոնց պատճառով բերանում տհաճ հոտ է առաջանում: Նման խնդիրներից զերծ մնալու համար Լոնդոնի ատամնաբույժ Սամեեր Պաթելը խորհուրդ է տալիս սպիտակուցից բացի սննդակարգում ներառել թեփով հաց եւ մակարոնեղեն:
Կաթնային շեյքեր
Նիհարել ցանկացող մարդիկ երբեմն նախընտորում են սովորական կերակրի փոխարեն պրոտեինով լի կաթնային քեյքեր օգտագործել, որոնցում կալորիաների քանակը հաշված է եւ որոնք իբրեւ թե նպաստում են նիհարելուն:
Սակայն Սամեեր Պաթելը ասում է, որ նման շեյքերում մոտ 18 գրամ շաքար է պարունակվում, որը, բնականաբար, վնասակար է ատամների համար: Այդ ըմպելիքները նաեւ փչացնում են ատամները, նպաստում են կարիեսի առաջացմանը եւ մգեցնում են ատամների գույնը:
Բացի այդ, սպիտակուցի ավելցուկը՝ անհրաժեշտ քանակությամբ ածխաջրերի բացակայության դեպքում, կարող է կրկին բերանում տհաճ հոտ առաջացնել:
Այսպիսով, ատամնաբույժի խոսքերից ելնելով, կարելի է միայն մեկ եզրակացության գալ. Եթե ցանկանում եք նիհարել, արեք դա առողջ կերպով՝ ճիշտ սնվեք եւ սպորտով զբաղվեք: Իսկ ծայրահեղ դիետաները վնասակար են ոչ միայն մարսողության եւ նյութափոխանակության համար, այլեւ, ինչպես պարզվում է, ատամների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր