• Latest news

Դիարեայի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել լեյկեմիայի բուժման մեջ. հետազոտություն

3 մարտի, 2021  09:49

Դիարեայի բուժման համար արդեն հավանություն ստացած դեղամիջոցի կիրառումը կարող է նվազեցնել քիմիաթերապիայի հանդեպ կայունությունը քաղցկեղի ամենատարածված եւ դժվար բուժվող տեսակներից մեկի բուժման ժամանակ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

«ԴՆԹ-ի մուտացիաները քաղցկեղի շարժիչ ուժն են,- ասում է հետազոտության հեղինակ, բժիշկ Չի Վայ Էրիկ Սոն: - Այդ մուտացիաները, սակայն, պետք է տեղի ունենան ճիշտ բջիջներում, որպեսզի չարորակ դառնան: Ծագման բջիջները որոշելը կարեւոր է քաղցկեղի կենսաբանությունը հասկանալու եւ լավագույն թերապեւտիկ ռազմավարություն մշակելու համար: Այս հետազոտության մեջ մենք վերականգնել ու որոշել ենք մարդու լեյկեմիայի ագրեսիվ եւ բուժման հանդեպ ռեսիստենտ ձեւի ծագման բջիջները»:

Գիտնականները պարզել են, որ կայունության դեպքում բջիջներն արտահայտիչ են դարձնում հատուկ սպիտակուց, որն արտադրում է քիմիական դեղամիջոցներ: Գիտնականները դիարեայի դեմ հավանություն ստացած հակաբիոտիկն օգտագործել են մկների վրա, որոնց փոխպատվաստել էին մարդու լեյկեմիայի բջիջներ: Դեղամիջոցի կիրառման հետեւանքով բուժման հանդեպ կայունությունը նվազել է, եւ մկների ապրելիությունը զգալիորեն մեծացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել