• Latest news

Հղի կանանց արժի՞ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

19 հոկտեմբերի, 2021  13:00

ԱՄՆ-ում արդեն մոտ 160 000, իսկ Մեծ Բրիտանիայում արդեն մոտ 100 000 հղի կին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, եւ որեւէ վտանգ կամ բացասական ազդեցություն նրանց մոտ չի գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը:

Այդ կանայք պատվաստվել էին հղիության տարբեր ժամկետներում, նրանցից շատերն արդեն ծննդաբերեն են, իսկ վատ ելքերի մասին ինֆորմացիա չկա: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կանանց պատվաստվել նույնիսկ հղիության ժամանակ՝ COVID-19-ի պատճառով առաջացող բարդություններից խուսափելու համար:

«Մենք հորդորում ենք, որ Հայաստանում էլ բոլոր հղի կանայք փորձեն պատվաստվել, որովհետեւ դրանով կփրկեն իրենց կյանքերը եւ առողջությունը եւ իրենց բալիկների առողջությունը», - ասաց մասնագետը:

Երեւանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի խոսքով, նրա մոտ հաշվառված հղիներից միայն մեկն է այս պահի դրությամբ պատվաստված: Նա պատվաստվել է հղիության 22-23 շաբաթից հետո, երբ պտղի ներքին օրգանների զարգացումն արդեն ավարտված էր:

Մասնագետի խոսքով, գնահատելով բոլոր հնարավոր ռիսկերն ու օգուտները, հղիներին այնուամենայնիվ խորհուրդ է տրվում պատվաստվել:

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը, պատվաստումը վարակից պաշտպանում է թե հղի կնոջը, թե նրա երեխային, ում եւս փոխանցվում են պաշտպանիչ հակամարմինները: Եթե նախկինում միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող հղի կանանց էր խորհուրդ տրվում պատվաստվել, ապա հիմա՝ բոլորին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել