• Latest news

Ո՞ւմ է խորհուրդ տրվում սննդակարգից բացառել խնձորը

17 նոյեմբերի, 2021  15:30

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել խնձորը։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլյովան (Ռուսաստան)։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, խնձորը հատկապես վտանգավոր է խոցերի ու գաստրիտների ժամանակ։ Ավելին, դատարկ ստամոքսին կերած խնձորն առաջացնում է փքվածություն, լորձաթաղանթի գրգռում։  

Որպես այլընտրանք մասնագետը խորհուրդ է տալիս ուտել եփած խնձոր, քանի որ ջերմային մշակումը ոչնչացնում է խնձորի մեջ պարունակվող կիտրոնաթթուները եւ խնձորաթթուները, սակայն պահպանվում է պեկտինը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել