• Latest news

Ամենավնասակար նախաճաշը. ի՞նչ չի կարելի ուտել առավոտյան

4 դեկտեմբերի, 2021  10:46

Ոմանք համոզված են, որ նախաճաշին կարելի է ուտել ամեն բան, քանի որ այն, ինչ ուտում եք, «ծախսվելու է» օրվա ընթացքում։ Սակայն սննդաբան Լաուրա Բուրակը (ԱՄՆ) պնդում է, որ նախաճաշի որոշ տարբերակներ վնասակար են օրգանիզմի համար եւ վտանգավոր՝ կազմվածքի համար։

Ինչպես գրել է Eat This, Not That!-ը, նախաճաշի ամենավատ տարբերակները շաքարով հարուստ մթերքներն են, ինչպիսիք են փքաբլիթները, նրբաբլիթներն ու կեքսները:

Փորձագետի կարծիքով՝ շաքարի տեսքով «դատարկ կալորիաների» օգտագործումը կարող է հանգեցնել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի։ Միեւնույն ժամանակ, քաղցր նախաճաշում չկան օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ եւ բջջանյութեր, ուստի հագեցվածության զգացումը շատ արագ անցնում է, եւ շատ շուտով կրկին ուտելու ցանկություն է առաջանում։

Որպես քաղցր թխվածքի այլընտրանք բժիշկն առաջարկում է նախաճաշին վարսակի շիլա ուտել եւ դրան սպիտակուցներ ավելացնել։ Նա առողջարար մթերքների շարքում ներառել է ավոկադոն, ձուն եւ ամբողջական հացահատիկային հացը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ